Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Երկու օր է` ինտելեկտուալ շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է լինելու։ Սրանք կարևոր հարցեր են՝ թե՛ պետության հեռանկարի, և թե՛ անձնական անելիքի հարթությունում, բայց պետք է հասկանալ, որ էմոցիան այստեղ լավագույն «գործընկերը» չէ։ Պետք է հարցերին պատասխանել հնարավորինս առանց դրա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչ կատարվեց

Պետության խոշոր փլուզումների` սկսված և ընթացքի մեջ գտնվող պրոցեսում հայ ժողովուրդը դրսևորեց պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ։

Սա է «ինչ կատարվեց»  հարցի ամենահամառոտ պատասխանը։ Չլինեին ընտրությունները՝ դա կլիներ սահուն պրոցես, բայց եղան արտահերթ ընտրություններ ու մենք դա ֆիքսեցինք կտրուկ։  Բայց դա ֆիքսեցին նաև մեր հակառակորդները և մեր դաշնակիցները։ Եվ պատահական չէ, որ օտարեկրյա փորձագիտական շրջանակների գնահատականներում կարմիր գծով գնում է «ինքնասպան պետություն» ձևակերպումը։

Ինչ  է լինելու

Պետության փլուզման ինտենսիվությունը  ուժեղանալու է, այն ստանալու է   ձևակերպված փաստաղթերի տեսք։  Եվ, ըստ այդմ, շատ բաներ դառնալու են անշրջելի։

Ադրբեջանն ու Թուրքիան անելու են ամեն ինչ, որ մենք միշտ լինենք Պաղեստին։ «Պաղեստին» գաղափարի տրամաբանությունը կիսակայացած միավորն է։

Իսրայելական հրիթառակոծումից, հարյուրավոր զոհերից հետո հաջորդ օրը Պաղեստինը առանց հետևություն և հիշողություն վերադառնում է բնականոն կյանքի` մինչև հաջորդ միջադեպը և հաջորդ հրթիռակոծումը։ Ինչու՞. որովհետև Պաղեստինը Չպետություն է։ Այնտեղ գործում են այլ կենսական օրենքներ և մեխանիզմներ։

Պատերազմ-պարտություն-անթիվ անհամար զոհեր-ճոխ աղմկոտ հարսանիքներ-կորստի գաղափարի բացակայություն- ընտրություններ՝ վերարտադրություն-բնականոն կյանք։ Սա էլ մեր վարքագիծն է, որ հենց այնպես չի լինում։

Կա պարզ մի իրողություն, որը մենք պետք է ընդունենք. 1991-ին անկախություն ստացած պետությունից ոչինչ չի մնացել։ Փոխվել է

Պետության տարածքը

Բնակչության թիվը

Կշիռը

Նպատակները

Մեր երազանքները

Մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին

Մեր տոնացույցը

Հայկականությանը միավորող գաղափարները

Մեր հեռանկարը

Ունենք նոր Հայաստան. էլ նորը ինչպե՞ս է լինում՝ 2.5 տարում փոխել պետության և ժողովրդի բոլոր հիմնական պարամետրերը՝ դարերի հնության և գալիքի տիրույթում։

Այսօրվա Հայաստանը Պաղեստին է։ Կիսապետություն՝ ուժեղ գիշատիչ պետությունների կողքին, այլ երկրների հատուկ ծառայությունների պայքարի արենա։

Ինչ մնում է մեր պետական և ազգային երազանքներին, ապա դրանք  հիմա գտնվում են զրոյական մակարդակի վրա՝ մինչև մեր թշնամիները  ու դաշնակիցները մեզ համար կձևավորեն նորը։

Առաջիկայում ստորագրվող փաստաթղթերով ամրագրվելու է անշրջելիության առանցքը։  Ամեն մեկը ստանալու է իրենը՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Մեզ համար կսահմանվի կիսապետության կարգավիճակ, որի սահմանները միառժամանակ կպահեն ռուսները, որի առանցքային ճանապարհներին /հասկանալ` միջանցքները/ կպարեկեն ռուսները։

Նման պայմաններում խոսել ազգային պետության, ազգային երազանքների, Հայաստանում հոգևոր, գիտական, մշակութային արժեքների ստեղծման մասին՝ ծիծաղելի է։ Մենք, իհարկե, զուտ գենետիկ հիշողության հաշվին կտանք տաղանդավոր դեմքեր՝ այլ պետությունների՝ այլ միջավայրերում։

Թուրքիան ունի լուծելու ևս մեկ հարց և հիմա այն հաջողությամբ իրականացնում է՝ քանդել հայկական աշխարհը։ Հայաստան-Արցախ-սփյուռք համակարգը գրեթե քանդված է, բայց Թուրքիան հասկանում է, որ Հայաստանի` որպես պետության վերածննդի ամենակարևոր գործոնը դա է, ու հենց այդ ռիսկը պետք է վերացնել։

Արցախը գրեթե չկա, այն այս պահին անուժ է, իսկ ապագան՝ անորոշ։

Սփյուռքի մասով՝ նույն ինտենսիվ պրոցեսներն են, և դասական սփյուռքի գաղափարն ու հզորությունները ինտենսիվ սպանվում են։ Այս ընտրություններից հետո և ստորագրվելիք փաստաթղթերից հետո՝ այդ սփյուռքն օտարանալու է Հայաստանից՝ հայկական պետությունից։

Այս և այլ` թուրքական հետաքրքրության խնդիրների լուծման ճանապարհին շատ կարևոր է եկեղեցու դեմ պայքարը, ինչը քարոզարշավում ձևակերպվել է որպես նախընտրական թեզ. ուղիղ ասված բառեր են։

Հայկական պետության կազմաքանդման գործում հսկայական կարևորության գործոն է բոլորին բոլորի դեմ թշնամացնելը։ Այսօր հասարակության ատոմիզացիան ահռելի ծավալների է։ Այն մտել է քաղաք, գյուղ, փողոց, շենք, տուն, ընտանիք։ Պետություն քանդելու համար ավելի պարարտ հո՞ղ, ավելի գրագետ քայլե՞ր։

Զուտ ներքաղաքականություն

ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին սպասում է երկու շատ պարզ փորձություն, որը Նիկոլը անպայման և մեծ հաճույքով անելու է.

ա/ Պարգևավճարները

բ/  Ֆունկցիոնալ անիմաստությունը

Շատ արագ նոր ԱԺ-ին տրվելու  են պարգևավճարներ։ 3 տարի դա կոռուպցիա, թալան անվանած ընդդիմությունը կանգնելու է ընտրության առաջ։ Եթե ֆինանսապես ապահով ընդդիմադիրները կարող են «սկզբունքային» խաղալ և հրաժարվել, ապա մյուսները կանգնելու են դժվար ընտրության առաջ՝ վերցնելը նշանակում է այլ բան, չվերցնելը՝ իրական պրոբլեմ, որովհետև այդ մարդիկ դժվար են ապրում և եկամտի այլ աղբյուր չունեն։ Եվ հենց ընդդիմադիր խմբակցություններում առաջանալու է նոր լարվածություն, նոր դասակարգային պառակտում։

Մյուս փորձությունը լինելու է առաջին իսկ քիչ թե շատ հնչեղ օրինագծի շուրջ, երբ ընդդիմությունը քվեարկությամբ որևէ ազդեցություն չի կարողանալու գործել։ Խոսել-բարձր խոսել-էլի խոսել... ու հետո քվեարկության վրա ունենալ զրո ազդեցություն։ Նման մի քանի դեպքից հետո ընդդիմության ֆունկցիոնալ արժեքը սրընթաց անկում կապրի։

Եվ վերջում՝ հույսի մասին

Կա՞ արդյոք հույս։ Իհարկե կա, և այն պետք է քննարկել դարձյալ առանց էմոցիաների։ Հայաստանն ունեցել է և առաջիկայում փաստաթղթերով ամրագրվելու են առկա և նոր կորուստները։ Ցավոք, հունիսի 20-ից հետո դա կասեցնելու ռեսուրս չի երևում։

Հետո գալու է համազգային ֆրուստրացիայի փուլը և երկրին պետք է լինելու նոր քաղաքական հոսանք /հոսանքներ/, դա լինելու  խեղդվող զանգվածի համար օդանցքը։

Նոր հոսանքներն արդեն  ծանր իրողություններից ելնելով  պետք է փորձեն կազմել վերելքի ճանապարհային քարտեզը։ Հուսահատ և մաշկի վրա ամեն ինչ տեսած ժողովուրդն այլևս չի դիմադրելու։ Լուռ համաձայնելու է, որ լինի փոփոխություն, որ լինի հրաշք, որ իրենց փրկեն։ Հրաշք չի լինելու, բայց որակական փոփոխությունների հնարավորություն կլինի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված