Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ինչո՞ւ է ընդդիմությունը «փրկում» Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն 27 տեղամասերում ընտրության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել։ Բացի դրանից, տարածքային հանձնաժողովները, սեփական նախաձեռնությամբ, ևս որոշել են վերահաշվարկ իրականացնել որոշ տեղամասերում. ընդհանուր առմամբ ձայների վերահաշվարկ տեղի կունենա 70 ընտրատեղամասում:

Որպեսզի հիմքեր լինեն խոսելու ընտրության 2-րդ փուլի մասին, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի ստացած ձայները պետք է նվազեն 4 տոկոսով՝ 27 490 քվեով: Հասկանալի է, որ քիչ հավանական է ստանալ նման պատկեր, երբ վերահաշվարկ է իրականացվում 2008 տեղամասերից ընդամենը 70-ում: Մինչդեռ, եթե ընդդիմությունը վերահաշվարկի պահանջ ներկայացներ հանրապետության բոլոր ընտրատեղամասերում, կամ առնվազն դրանց կեսում, ապա  ձայներ 4 տոկոսի կորուստը Փաշինյանի համար կարող էր դառնալ քաղաքական ֆիասկո: Հետևաբար հարց է առաջանում՝ ունենալով նման հնարավորություն և մեխանիզմ, զանգվածային և ՀՀ պատմության մեջ աննախադեպ ընտրակեղծիքներից ամեն անկյունում բողոքող ընդդիմադիրները ինչո՞ւ չեն գնում մի քայլի, որը կարող է ամբողջովին փոխել ընտրությունների պատկերը և զրկել Փաշինյանին սահմանադրական մեծամասնությունից՝ ի օգուտ իրենց: Ունենալով իշխանությունը Փաշինյանը ձեռքից վերցնելու ռեալ սահմանադրական հնարավորություն՝ ընդդիմությունը դիմում է մի անատամ քայլի՝ վերահաշվարկի պահանջ ներկայացնելով 27 ընտրատեղամասում` քաջ գիտակցելով, որ էական փոփոխություն այստեղ չի արձանագրվելու:

Տպավորություն է, որ ընտրությունների բողոքարկման այս ֆիկտիվ պրոցեսը ձեռնտու է երկու կողմին էլ: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ն լուրջ կորուստներ չի ունենա և չի զրկվի սահմանադրական մեծամասնությունից, ընդդիմադիրների ձայները իրենց հերթին կարող են ավելանալ մի քանի հազարով: Արդյունքում իշխանությունները կխոսեն ժողովրդավարության, ընդդիմության ձայնը հաշվի առնելու մասին, իսկ ընդդիմադիրները մի քանի հազար քվեի ավելացումը փորձելու են «ծախել» աջակիցների վրա՝ իբրև փոքր հաղթանակ: Արդյունքում՝ գոհ են մնալու բոլորը, բացի ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներից, որոնք պահանջում էին տվյալ քաղաքական ուժերից տեր կանգնել ստացած քվեներին, մի բան, ինչը ընդդիմադիրները  ակնհայտորեն չեն ցանկանում անել:

Նման ցանկության բացակայությունը իր հերթին ունի պարզ բացատրություն: Բանն այն է, որ ընդդիմությունը չի ստացել Մոսկվայի քարտ-բլանշը փողոցային պայքար սկսելու համար, որոշ տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիրներին դեռ 10 օր առաջ հասկացվել է, որ Կրեմլի աջակցությունը այս հարցում ակնկալել պետք չէ: Պատահական չէ, որ ընտրությունների ավարտից հետո ԱԺ անցած ուժերի ղեկավարները շեշտեցին, որ իրենց աջակիցներին փողոց դուրս չեն բերելու, ամենայն հավանականությամբ, մանդատներից հրաժարվելու նպատակ ևս չունեն: Նիկոլ Փաշինյանը այսօր ձեռնտու է արտաքին բոլոր խաղացողներին՝ Մոսկվայից մինչև Բրյուսել և Վաշինգտոն: Հետևաբար ընդդիմադիրներին մնում է իշխանությունների դեմ պայքարի իմիտացիա ստեղծել նման մինի-վերահաշվարկների պահանջ ներկայացնելով, կամ, օրինակ, դիմելով ՍԴ` քաջ գիտակցելով, որ առավելագույնը ինչ կարող են քաղել դրանից՝ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի օրը մի քանի շաբաթով հետաձգելն է: Ստացվում է, որ մասնացելով Փաշինյանի կազմակերպած արտահերթին՝ ընդդիմությունը լեգիտիմացրեց այդ ընտրությունները, այսօր էլ զրկված լինելով մանեվրելու հնարավորությունից՝ լեգիտիմացնում է Փաշինյանի հաղթանակը` իր գործողություններով թելելով իշխանությունների «ասեղը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված