Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Նոր իշխանությունը ճիշտ կանի պահպանի այս օրը, բայց վերանվանելով այն որպես հայոց մեծ կեղծիքի օր․ Իշխանյան

Բլոգոսֆերա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ենթադրում եմ, մինչ 1918թ․ հայ ժողովուրդը չունենալով պետություն, բնականաբար չէր կարող ունենալ ազգային, պետական տոնական օրեր նույնպես։ Հավանաբար հայ ժողովրդը նշում էր միայն կրոնական տոները։ 1918թ․ հրաշքով ստեղծվեց հայոց նոր պետությունը։ Չգիտեմ, թե ինչ պետական տոներ են հաստատվել այն ժամանակ և արդյո՞ք մայիսի 28-ը հռչակվել է որպես տոն։ Հավանաբար։ Արդեն Խորհրդային Հայաստանում խորհրդային պետական, ոչ աշխատանքային  տոն օրերը բազմաթիվ էին՝ մարտի 8, մայիսի 1-2, 9,  նոյեմբերի 7- 8, դեկտեմբերի 5: Բուն հայկական տոն էր համարվում Հայաստանի խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ը, այն էլ, ի տարբերություն համամիութենական տոների, աշխատանքային օր էր։ Որքան էլ քննադատենք ԽՍՀՄ-ը, այդ կայսրության տոները  պետության համար իրական, ոչ շինծու օրեր էին։

1991թ․ Հայաստանը դառնալով անկախ պետություն, բնականաբար պետք հռչակեր նոր, պետական տոնական օրեր։ Նայելով  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը, այսօր ընդունված են 17 տոնական և հիշատակի օրեր, մի մասը նախկինից մնացած, մյուսներն արդեն ընդունված՝ անկախության տարիներին։ Տոներից բնականաբար առավել արժեքավոր են համարվում նրանք, որոնք հռչակված են որպես ոչ աշխատանքային օրեր։ Կուզենայի այդ տոներից անդրադառնալ մի քանիսին, հատկապես այսօրվա, հուլիսի 5-ի սահմանադրության օրվան։

Պետական կարևոր տոներից էր, այո՛ էր, ոչ թե՝ է, հունվարի 28-ը՝ հայոց բանակի օրը։ Հայոց բանակը մեր հպարտությունն էր, մեր հաղթանակներ կերտողն ու անվտանգության հիմնական, եթե ոչ միակ երաշխիքը։ Բայց այն այլևս, մեղմ ասած, խամրած տոն է, խայտառակ պարտությունից և հայրենիքի մի մասի կորստից հետո։  Այսօր ունենք բարոյալքված բանակ և ահռելի ջանքեր են պահանջվում, որպեսզի մենք նորից շուքով նշենք հայոց բանակի օրը։

Զարմանքով նկատեցի, որ մայիսի 28-ը հռչակված է որպես հանրապետության, իսկ սեպտեմբերի  21-ը՝ անկախության օր։

Պարզ թվաբանություն է՝ եթե չլիներ Սարդարապատի հերոսամարտը և դրան հաջորդող Հայաստանի անկախության հռչակումը, չէր լինի ոչ Խորհրդային, ոչ  այսօրվա Հայաստանը։ Եվ միայն ու միայն մայիսի 28-ը պետք է հռչակվեր ոչ միայն որպես անկախության, այլև հայոց ամենակարևոր, գուցե նաև վերածննդի օր։ Ինչ վերաբերում է 1991թ․ սեպտեմբերի  21-ի անկախության հանրաքվեին, որպես անկախության օր հռչակելուն, ապա․․․ ապա այն որևէ առնչություն չունի Հայաստանի անկախություն ստանալու հետ։ Անկախ հանրաքվեի արդյունքներից, որևէ երկիր երբեք չէր ճանաչի Հայաստանի անկախությունը։ Անկախության հանրաքվեներ չարվեցին ԽՍՀՄ 15 հանրապետություններից ոչ մեկում, բայց նույն 1991թ․ դեկտեմբեր 8-ի Բելովեժյան համաձայնագրի արդյունքում, բոլորը դարձան անկախ պետություններ։ 

Սակայն, հոդվածի հիմնական թեման, այսօրվա, հուլիսի 5-ի  խորհուրդն է, այն օրվա, որը նույնպես ոչ աշխատանքային տոնական՝ Սահմանադրության ընդունման օրն է։ 1995թ․ հուլիսի 5-ը անկախ Հայաստանի իշխանության համար առաջին, պետական քննությունն էր, որը գնահատվում է անբավարար։ Այդ օրը զուգահեռաբար անցկացվում էին անկախ Հայաստանի առաջին համապետական, խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն։ Եվ հենց այդ օրը դրվեց ընտրակեղծիքների ավանդույթը, որը շարունակվեց և իր հերթական դեմքը ցույց տվեց ս․թ․ հունիսի 20-ին։ Մանրամասն կարելի է պատմել հուլիսի 5-ի կեղծիքների մասին, սկսած քվեարկության ժամերի երկարացումից, ահաբեկումներից, ծեծուջարդից, քվեատուփեր գողանալուց, լցոնումներ անելուց, էլեկտրականության անջատումներից, հեռախոսային պատվերներից, վերջացրած արձանագրություններ կեղծելուց։

Հուսանք, որ եթե հայոց պետությունը հրաշքով հարատևի, ինչ-որ ժամանակ իշխանության կգան ազնիվ, նվիրյալ գործիչներ՝ զերծ կեղծիքներ անելու և ստելու մոլուցքից։

Եվ այդ նոր իշխանությունը ճիշտ կանի պահպանի այս օրը, բայց վերանվանելով այն որպես հայոց մեծ կեղծիքի օր և իհարկե ոչ աշխատանքային։ Եթե այդ օրվա միջոցառումները պատշաճ ձևով կազմակերպվեն, այն կարող է մթագնել ապրիլի 1-ը։ Կառաջարկեի նաև հիմնադրել «Կեղծիքի ասպետ» պետական կոչում, որի առաջին, անվերապահ հավակնորդը կլինի Գագիկ Ջհանգիրյանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված