Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ուզում եմ հավատամ, որ Ձեր հիշողության խնդիրը և Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա. Մուրադյանը` Սահակյանին

Բլոգոսֆերա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումով պատասխանել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին.

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել և չեմ ուզել ֆեյսբուքային տիրույթում, մանրամանասնեմ ու փաստարկված հակադարձեմ մի Մարդու , ում հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում... Սակայն, այլընտրանք չկա․․․
Հարգարժան Արտավազդ Բագրատիչ, քանի որ Դուք եք ընտրել ՖԲ-յան շփման այս ձևաչափը, ապա ստիպված եմ այս ձևաչափով Ձեզ պատասխանեմ։ Չեմ թաքցնում շփման այս նորարարությունը խորթ է ինձ համար և, կարծում եմ, առհասարակ բժշկական համայնքում նորարարություն է՝ հուսամ չի դառնա ավանդույթ։
Հերքեմ տարածվող սուտ լուրը՝ Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված և պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում՝ որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը՝ ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։Կառավարության որոշումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152011...
Ի դեպ, Կառավարության որոշման բոլոր իրավական կողմերը պահպանված են՝ հարցը քննարկվել է Ռեկտորատում, հաստատվել է Գիտական խորհրդում՝ միաձայն, հավելեմ, որ որևէ ընթացակարգ չկա, որ կառավարություն դիմելիս պետք է հարցը քննարկվի ստորաբաժանման ղեկավարի հետ, սակայն հաշվի առնելով Ձեր հեղինակությունն անգամ այդ չպահանջվող նորմն եմ բազմիցս պահպանել՝ ինչի համար բնավ չեմ փոշմանում։
Իսկ ինչ վերաբերվում է շենքը 15 տարի ժամկետով Հայ Զինվորին անհատույց տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ է Արտավազդ Բագրատիչը, որոշումը պետք է վերանայվի և 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե՝ 15: Հուսով եմ անվանի Բժիշկ, հարյուրավոր Զինվորների կյանք փրկած Արտավազդ Սահակյանը կմիանա ինձ ու կօգնի, որ այդ շենքի տրվի Հայ Զինվորին՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի Հայ Զինվորի արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին։
Շենքի վիճակի մասին խոսեմ փաստերով՝ Աբովյան 58 շենք՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ հիմնանորոգման։է /եզրակացությունը կցվում է/
Բաժանմունքի գործունեության մասին՝ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել է իր անձնակազմին և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան և Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչև վերանորոգման ավարտը, այս մասով ևս դեռ չունենք արձագանքի Արտավազդ Սահակյանի կողմից։
Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր լայվային ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։
Քննարկումների մասին՝ հարգելի Արտավազդ Սահակյան, հուսով եմ պարզապես չեք մտաբերում այն բազմաթիվ քննարկումները, որ ունեցել ենք թե առանձին, թե Հայկուհի Մինասյանի հետ՝ ընդհուպ մինչև Ձեր սենյակի պաստառների գույնն ու տեսակն է քննարկվել․․․ չեմ ուզում այլ բան մտածեմ, կարծում եմ՝ պարզապես չեք մտաբերում այդ բազմաթիվ քննարկումները։ Ուզում եմ հավատամ, որ Ձեր հիշողության խնդիրը և Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա։
Եվ այսպես,
• վթարային շենքն անհապաղ պետք է վերանորոգվի,
• ստորաբաժանման բնականոն գործունեության համար կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,
• վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս,
• վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։
Արտավազդ Բագրատիչ, քանի որ ֆեյսբուքյան տիրույթում քննարկման տարբերակն եք ընտրել, ապա այս հարթակում ևս առաջարկում եմ Ձեզ․
• գալ կառուցողական դաշտ,
• չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին՝ եղանակային պայմանները բարենպաստ են շինարարության համար,
• քննարկել և համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ,
• և միանալ գործին և մասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։
Արտավազդ Բագրատիչ, առողջ եղեք, որ կարողանանք Ձեր գիտելիքներն ու փորձը օգտագործենք՝ ի նպաստ համալսարանական հիվանդանոցների»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված