Արտակ Թովմասյանն արխիվային լուսանկար է հրապարակել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի հետ
Բլոգոսֆերա
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել հուլիսի 6-ի՝ լույս 7-ի գիշերը սպանված Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի հետ:
Լուսանկարին կից Թովմասյանը գրել է.
«Այս լուսանկարում իմ լավ ընկեր, Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի հետ եմ։ Ուրախությամբ եմ հիշում մեր համագործակցությունները մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում:
Ցավոք, անհայտ անձանց կողմից հարձակման հետևանքով՝ հուլիսի 6-ի՝ լույս 7-ի գիշերը սպանվեց Ժովենել Մոիզը:
Անխոս, դատապարտելի են բռնությունն ու նման ծանր հանցագործությունները»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից