Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Հայաստանը քովիդ «հարձակման» վտանգի տակ. Էլինար Վարդանյան

Բլոգոսֆերա

Կառավարության նիստին Առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վրա։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համավարակի հետ կապված իշխանության  հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։

Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստակ քաղաքականություն։ Եղածն էլ որևէ կերպ չի գործում։ Չի հասկացվում ինչ մեսիջ է ուղարկում վարչապետը և ում. Նա կարող է շատ ավելի բազմամարդ հանդիպումներին լինել առանց դիմակ, սելֆիներ անել, գրկախառնվել և այլն։

Հայաստանը գտնվում է քովիդի նոր հարձակման բավական մեծ ռիսկի տակ և դա ապացուցող հիմնական գործոններն են.

• Իրավիճակը Ռուսաստանում. Այստեղ  մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվում է  մինչև 25 հազար մարդ։ Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ մեծ տարածում է արձանագրում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը: Ռուսաստանն անցել է լուրջ սահմանափակումների՝ հանրային վայրերում արգելվում է այն մարդկանց սպասարկումը, ովքեր չեն պատվաստվել են կամ եթե նրանց մոտ առկա չէ վերջին երեք օրվա ընթացքում հիվանդության բացակայության մասին թեստի արդյունք։ Չպատվաստված անձանց մերժվում է ոչ շտապ հիվանդանոցային բուժումը: Մոսկվայում վարակվածների օրական թիվը հասնում է 5600-ի, մահացության թվերը ռեկորդներ են խփում՝օրական՝ 100-ից ավելի մարդ։ Կյանքը Մոսկվայում և մյուս խոշոր քաղաքներում կանգնած է։ Այս ֆոնին ուղևորափոխադրումները ՌԴ-ից Հայաստան զգալի թիվ են կազմում։ Մեծ թիվ են կազմում ՌԴ Հայաստան այցելող մեր հայրենակիցները, տուրիստները։ Նրանց միջոցով վարակի տարածման կանխարգելման գործուն մեխանիզմներ չկան։ Չի կանխարգելում նաև սահմանային կետում հանձնվող ՊՇՌ թեստերը։ Դրանք վարակի տարածման դեմ պատնեշ չեն ստեղծում։ Հայաստան մուտք գործող հազարավոր քաղաքացիներ հանձնում են վճարովի թեստ, բայց ստանում են ոչ իրական բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները)։

• Իրանում խոսվում է վարակի 5-րդ ալիքի տարածման մասին։ Իշխանությունները վարակի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնել են մի շարք սահմանափակումներ։ Իրանում որոշում է կայացվել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ վարակի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Միայն երեկ Իրանում գրանցվել է վարակի 23391 դեպք, մահացել է 136 մարդ։ Իրանում տիրող այս ռիսկային իրավիճակի պայմաններում մեծ է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների հոսքը։ Կանխարգելման մեխանիզմներ՝ չկան։

• Վրաստանում ևս վարակի նոր բռնկում է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1043-ով։ Օրական մահացածների թիվը շուրջ 20 է։ Բացված սահմանների պարագայում մեծացել է Վրաստան մեկնող և վերադարձող մեր հայրենակիցների թիվը։ Վարակի տարածման ռիսկերը մեծանում են։

•  Հայաստանում չեն գործում որևէ կանխարգելման նորմեր՝ դիմակ, սոցհեռավորություն։ Հունիսի 1-ից հանվել է բաց տարածքում դիմակ կրելու պահանջը։ Փակ տարածքներում, սակայն որևէ մեկը դիմակ կրելու պահանջին ևս չի հետևում։ Մոռացության է մատնվել նաև ախտահանման միջոցների պահանջը։

• Նախարարը նշում է, որ Հայաստանում այս պահին 97 հազար 711պատվաստում է իրականացվել։ Թե որքա՞նն են այդ պատվաստվողներից ՀՀ քաղաքացիներ, պարզ չէ։ Նախարարն ինքն է արձանագրում, որ հերթեր են գոյանում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես պատվաստվում են ՀՀ-ում։ Մենք ինքներս բացօթյա տարածքներում տեղադրված շարժական կետերում ականատես ենք լինում Հայաստան ժամանած պատվաստվել ցանկացող օտարազգիների հերթերի։ Ուրեմն այդ 97 հազար պատվաստվածներից քանիսն են ՀՀ քաղաքացի, դժվար է ասել։

Հայաստանը քովիդի նոր հարձակման ռիսկի առջև է։ Պետությունը չունի համավարակի դեմ պայքարի միասնական քաղաքականություն, կանխարգելման մեխանիզմներ, պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար։ Իսկ թե մեզ շրջապատող երկրներում ահագնացող վարակը ինչ սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար, այդ հարցի մասին կմտածենք հետո, հավաբար վաղը, կամ մյուս օրը, կամ միգուցե երբ Հայաստանում կլինի վարակի նոր բռնկում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված