Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել. Գեղամ Նազարյան

Բլոգոսֆերա

Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Այս մասին իր հոդվածում նշել է «Ճշմարտություն սերունդների համար» ՀԿ ղեկավար Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել...

Իսկ ի՞նչ ենք անում մենք. Հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը ապօրինի գործողությունների մասին:

Հարգված բժշկին, պրոֆեսորին առանց որեւէ պատճառի ու բոլորին հասկանալի մոտիվացիայով կալանավորում են, պահում անազատության մեջ: Մենք հանդուրժում ենք, բժշկական համայնքը հանդուրժում է, թիմակիցները եւ ընդդիմադիր դաշտը հանդուրժում է։

Համայնքապետերին՝ Քաջարանի համայնքապետին, Քարահունջի կին ղեկավարին, Գորիսի քաղաքապետին բերման են ենթարկում, ձերբակալում, կալանավորում,ստորացնում, ահաբեկում, իսկ մենք կրկին հանդուրժում ենք: Ի՞նչ է մեզ եղել: Ինչո՞ւ փողոցում չենք: Ինչու փողոցում չեն վերոհիշյալ համայնքների բնակիչները: Լոլիկը ջրելու հետ խնդիր է լինում, վազում, փողոց են փակում, մարդուն ապօրինաբար ձերբակալում, կալանավորում են, իսկ մարդիկ տանն են: Մխիթար Զաքարյանը միայն քաղաքապետ չէ: Նա երեք պատերազմի մասնակից է: Նա Մեղրիի ինքնապաշտպանության ղեկավարն է:

Ինչո՞ւ բժիշկները փողոցում չեն, գործադուլի մեջ չեն, նիկոլի դռան դեմը չեն։ Չկա ցանկությո՞ւն, թե՞ լավը չեն կազմակերպիչները: Գուցե իսկապես կազմակերպիչները լավը չեն, գուցե նախընտրական դաշինքները ճիշտ չէին։

Նիկոլն Արցախ հանձնելուց, մի սերունդ զոհելուց, հինգ հազար տան ճրագ մարելուց, Կապանի եւ Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին թուրքին կանգնեցնելուց հետո կարողանում է Հայաստանում իրեն միապետ զգալ ու անել այն ամենը, ինչ ուզում է: Տպավորություն է, որ եթե նա վաղը որոշի Եռաբլուրը վերածել դիսկոտեկի, ապա մի քանի տասնյակ կամ հարյուր ծնողի ընդվզումից բացի ոչինչ չի լինի:

Դիլիջանում հայտարարում է, թե «անկլավները» պետք է հանձնի Ադրբեջանին, իսկ օրեր անց ստանում է տավուշցիների մեծամասնության աջակցությունը, սյունեցին նեղսրտում է, որ թուրքը խախտում է սահմանները, իսկ մեկ շաբաթ անց գնում եւ քվեարկում է թուրքին Սյունիք բերածի օգտին: Իսկապես, ի՞նչ է մեզ հետ կատարվում:

Վստահ եմ, մի կարճ ժամանակ անց Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց ամոթի այս փուլը միշտ մնալու է մեզ հետ. անհատական եւ համընդհանուր ամոթի: Իսկ հիմա դեռ պետք է մտածենք դիմադրության ձեւերի մասին: նիկոլի սցենարի համաձայն, հաջորդ փուլում լինելու է ընդդիմադիր վերնախավերին որպես թալանչի ներկայացնելը՝ «Մանվել Գրիգորյան- 2» ժանրում, նրանց հրապարակային ունեզրկման շոուները։ Ո՞վ է հիմա հիշում, որ Մանվել Գրիգորյանի գործը կեղծ էր։ Նույնը անելու է շատերի հետ՝ սուտ, մեծ սուտ եւ կեղծիք իրար հետ խառնելով՝ թունավորելով տասնյակ մարդկանց, նրանց ընտանիքների ու ողջ հասարակության կյանքը։

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել՝ստեղծելով առողջ քաղաքացիական դիմադրություն։ Այս պահին ուրիշ անելիք չկա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված