Այսօր այս փոքր շենքի պաշտպանությունը ճիշտ զուգահեռ է մեր ինքնության պաշտպանության. Արև Պետրոսյան
Բլոգոսֆերա
Արև Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախագիծը դեռ հաստատված չի, կամ էլ չկա, հանրությանը ներկայացված էլ չի, բայց կառուցապատողը իրավունք ունի քանդելու և հարց է ծագում, ով է մեղավոր կառուցապատողը, թե իրավունք տվողը: ինչպես միշտ և շատ ու շատ Երևան քաղաքում պատմամշակութային շենքերը ջնջվեցին, ջնջվեց նաև հիշողությունը և պատմությունը. փողի իշխանությունը փոթորկի պես տանում և փոշիացնում է ազգային արժեքներ, պատմություն, ինքնություն, կրոնական պատկանելություն և դրա փոխարեն գալիս են բազմահարկ անդեմ շենքեր, խոսքի ազատություն, /հիմնականում ամենացածր որակի/ ամենաթողություն, անհարգանք, անսեռ ու անհամ ու անհոտ տեսակներ.
այսօր այս փոքր շենքի պաշտպանությունը, ճիշտ զուգահեռ է մեր ինքնության պաշտպանության»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից