«Հիասքանչ»․ Նունե Եսայանի ծովափնյա լուսանկարը
ԱյլԵրգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է բաց երանգի, երկարափեշ հագուստ, ինչը համադրել է պայուսակի եւ ցածրակրունկների հետ։ Նունե Եսայանն արձակել է մազերը, քնքուշ շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել․ «Հիասքանչ», «շատ-շատ գեղեցիկ եք»։