Նորվեգիայում հսկայական երկնաքար է ընկել (տեսանյութ)
ՏեսանյութերՆորվեգիայի երկնքում հսկայական երկնաքար է երևացել և ապա ընկել Օսլոյի մոտակայքում: Ականատեսները հինգ վայրկյան շարունակ պայծառ բռնկումներ են նկատել, և մայրաքաղաքում շատերին հաջողվել է տեսանկարահանել հսկայական երկնաքարի անկումը:
Երկնային մարմնի ընկնելու պահին ցնցման հզոր ալիք է առաջացել: Տեղանքը լուսավորվել է ցերեկային պայծառ լույսով։ Այնուամենայնիվ, ոչ ոք չի տուժել: Չի հաղորդվում նաև վնասի մասին:
Գիտնականներն արդեն սկսել են երկնաքարի բեկորների որոնումը։ Երկնաքարի ծագման, բնույթի ու բաղադրության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: