Քադիրովը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է նվիրել բլոգեր Հասբիկին
ԱյլՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խոսել է Հասբիկ մականվամբ դաղստանցի հայտնի YouTube-յան բլոգեր Հասբուլլա Մագոմեդովի հետ հանդիպման մասին: Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջի Stories բաժնում:
Հրապարակված կադրերում մարզի ղեկավարը Հասբիկի հետ նստած է մարզասարքերի և բռնցքամարտի ռինգի մոտ: Քադիրովը հեռախոսով զանգահարում է հայտնի չեչեն բլոգեր Ասհաբ Թամաևին, ով առաջարկել էր Հասբիկի և տաջիկ երգիչ Աբդուրոզիկի միջև մարտ կազմակերպել: Նշենք, որ վերջինս նույնպես տառապում է գենետիկ հիվանդությամբ:
«Դե, մենք արդեն սկսել ենք ուսումնամարզական հավաքը, ծանրաձողը տեսնում եք, պարզապես դիպչում է, ոչինչ չի զգում: Պարզվում է` նա հզոր է, ես չգիտեի»,- Թամաևին ասել է Քադիրովը:
Զրույցի ընթացքում Չեչնիայի ղեկավարը հարցրել է Հասբիկի և Թամաևի միջև եղած կոնֆլիկտի մասին և պաշտպանել թզուկ բլոգերին: «Ի՞նչ եք թույլ տալիս ձեզ, ինչու՞ եք վիրավորում մեր եղբորը»,- հարցրել է նա Թամաեւին: Հասբիկն իր հերթին հետևորդներին հայտնել է, որ Քադիրովից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել: