Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Սփյուռք

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային տոնի շրջանակներում Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում բացվեց ցուցահանդես՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Ցուցադրությունը կենտրոնացած էր Ռումինիայում հայ գրատպության պատմության, ինչպես նաեւ ռումին գրականության զարգացման մեջ հայերի ներդրման վրա: Հայ գիրքը մասնակցում է նաեւ նույն օրը Բուխարեստի Կարոլ Ա-ի անվան Կենտրոնական գրադարանում բացված Ստրադա դե Կ’Արտե գրքի մեկշաբաթյա փառատոնին, որտեղ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Վազգեն Վեհափառի Ավետարանի, «Ուրբաթագրքի», «Մատյան գիտության և հավատո» եւ Թեոդիկի «Տիպ և տառ» բարձրարժեք նմանահանումների կողքին ցուցադրված են Ռումինիայում հրատարակված հայալեզու, ռումիներեն եւ հունգարերեն հրատարակություններ:

Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան: Այնուհետեւ ռումինահայ հայտնի պետական-քաղաքական գործիչ, գրող, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայերի անցած ուղին Ռումինիայում՝ ընդգծելով այն բարեբեր միջավայրը, որի շնորհիվ հայերը կարողացան լիովին ներգրավվել եւ մասնակցել ռումին գրականության առաջընթացին: Օրվա հիմնական բանախոս ակադեմիկոս Էուջեն Սիմիոնը նշեց այն վիթխարի ավանդը, որ հայերը ներդրել եւ այսօր էլ շարունակում են ներդնել Ռումինիայի զարգացման մեջ:

Այս առումով, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն իր խոսքի մեջ բարձր գնահատեց Ռումինիայի արտաքին գործերի եւ մշակույթի, ինչպես նաեւ ազգային ժառանգության նախարարությունների պատրաստակամությունը, որոնք հավանություն են տվել հաջորդ տարի Ռումինիայում անցկացնելու ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված գիտական ու մշակութային միջոցառումներ: «Դրանք անց են կացվում Մշակույթի, գիտության ու կրթության ոլորտում համագործակցության միջկառավարական ծրագրի շրջանակներում, ինչը քաղաքական երկխոսության, Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան ավազանի շրջանակներում գործակցությանը, միջազգային կառույցներում համագործակցությանը եւ տնտեսական հարաբերություններին զուգահեռ կարեւոր գործիք ենք համարում Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ միջպետական հարաբերությունների խորացման եւ զարգացման առումով»,- ասաց Հայաստանի դեսպանը:

Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին նաեւ Ռումինիայի Սահմանադրական դատարանի նախագահ Աուգուստին, ԱԳՆ պետքարտուղար Դան Պետրեն, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, քաղաքապետեր, հոգեւոր պետեր, գործարար միջավայրի, մտավորական եւ ստեղծագործական շրջանակների դեմքեր, ինչպես նաեւ բազմաթիվ ռումինահայեր:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 14-ին, «Երեւանը Գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի» շրջանակներում գրական-գեղարվեստական երեկո էր տեղի ունեցել Կոնստանցայում' ռումինահայ ճանաչված գրող եւ հրապարակախոս Պետրոս Խորասանջյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 29-30-ին Կլուժում նույնպես նախատեսված են Հայկական մշակույթի օրեր, որոնց առանցքը կազմելու են հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությունները եւ դասախոսությունները:

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, դեսպան Գասպարյանի ստորագրությամբ, սեպտեմբերի 21-ին հոդված էր լույս տեսել Բուխարեստի Nine O’Clock անգլալեզու օրաթերթում: Հայաստանի դեսպանը հարցազրույցներ տվեց նաեւ ռումինական TVR1 հեռուստատեսության ծրագրերին: Հոկտեմբերի 6-ին նախատեսվում է դեսպան Գասպարյանի մասնակցությունը Ռումինական ռադիոյի Ճամփորդություն աշխարհի շուրջը մեկժամանոց հաղորդմանը, որի ընթացքում խոսվելու է Հայաստանի Ազգային տոնի, հայ-ռումինական հարաբերությունների, մշակութային ծրագրերի եւ Հայաստանի տուրիստական հնարավորությունների մասին:

Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ ռումին նախարարների, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների եւ անհատների անունից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված