Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը 

Փոստանջյանի ամուսնու մեքենան պայթեցնելու գործով իրավապահները դեռ պատշաճ գործողություններ չեն անցկացնում. «Երկիր Ծիրանի»

Հասարակություն

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան ժամը 03.30-ի սահմաններում պայթեցվել և հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Այսօր` օգոստոսի 7-ին, արդեն երրորդ օրն է, որ իրավապահ մարմինները, ըստ էության, պատշաճ գործողություններ չեն անցկացնում (մասնավորապես` մինչ օրս չի անցկացվել համալիր փորձաքննություն)` բացահայտելու սույն հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Մինչդեռ պայթյունը և հրդեհը իրագործվել են մայրաքաղաք Երևանի սրտում` Արաբկիր վարչական շրջանում, բնակելի շենքից մի քանի մետր հեռավորությամբ, գազատարի և կողքին կայանված մեքենաների անմիջական հարևանությամբ: Սույն փաստերի հաշվառմամբ` տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն, որի հետևանքով միայն երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չկան, և չեն պայթել բնակելի շենքերը սնուցող գազատարները, ինչը կհանգեցներ աղետալի հետևանքների:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և իրավապահ մարմիններից պահանջում է օր առաջ բացահայտել հանցագործության կատարողներին, կազմակերպիչներին և շարժառիթները, տալ իրավական գնահատական:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ ակնկալում է հանրությունից, քաղաքական ընդդիմադիր ուժերից և հասարակական միավորներից համապատասխան արձագանք կատարվածին` հաշվի առնելով նաև այն իրողությունները, որ` Արցախի մեծ մասը հանձնած, մեր ազգին տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ պատճառած, Հայաստանից տարածքներ տված, թշնամու զինվորներին երկրի սահմաններից ներս թողած, Հայաստանի ինքնիշխանությունը, Սահմանադրությունը, սահմանների անձեռնմխելիությունը ամբողջությամբ խախտած և նոր դավաճանական զիջումների մասին հայտարարած իշխանությունը, փաստորեն, չի բավարարվել Զարուհի Փոստանջյանի դեմ քաղաքական, քրեական, վարչական, ոստիկանական հետապնդումներով ու բռնություններով և այժմ էլ անցել է ուղիղ ահաբեկչական գործողությունների:

Ի տարբերություն թուրքերի և ադրբեջանցիների հետ համագործակցող հակահայ իշխանության` մեր և բոլոր հայրենասեր հայերի կարգախոսը այժմ էլ նույնն է` ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ, որի ուղին սկսվում է ներքին և արտաքին թուրքերից Հայաստանի և Արցախի ազատագրմամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ
Ամենադիտված