Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ» «Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել 

Panorama.am-ի լուսանկարչի մուտքը Ազգային ժողովի տարածք ազատ է

Հասարակություն

Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ ԱԺ տարածք ազատ է՝ ՀՀ ԱԺ ութերոդ գումարման արտահերթ նստաշրջանները (այդ թվում՝ սույն թվականի օգոստոսի 17-ին գումարվելիք) լուսաբանելու համար։

Այս մասին հայտնում է Panorama.am–ը՝ նշելով, որ ԱԺ աշխատակազմից էլեկտրոնային փոստի միջոցով պատասխանել են «Պանորամա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցչի դիմումին։

Նշենք, որ Panorama.am կայքի հիմնադիր ընկերության ներկայացուցիչն օգոստոսի 11-ին դիմում էր ներկայացրել ԱԺ աշխատակազմ` ընդգծելով, որ Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելու որոշումը ակնհայտորեն ոչ իրավաչափ է, հակասում է վարչարարության հիմնարար սկզբունքներին։

«Այն ակնհայտորեն խախտում է իմ վստահորդ կազմակերպության իրավունքներն ու ազատությունները, ինչով պայմանավորված դիմում ենք Ձեզ՝ խնդրելով վերացնել նախկինում Լիլիան Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները եւ վերականգնել վերջինիս հավատարմագրումը՝ թույլատրելով նրան այսուհետ մուտք գործել Աժ տարածք ու իրականացնել մասնագիտական պարտականությունները»,-ասված էր ԱԺ աշխատակազմին ուղղված դիմումի մեջ։

«Պանորմա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցիչ՝ փաստաբան Իրմա Ճաղարյանն ԱԺ-ին նաեւ տեղեկացրել էր, որ չեն պահպանվել լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներով սահմանված պահանջները, ինչով պայմանավորված խախտվել են «Պանորամա.էյ.էմ» ընկերության իրավունքներն ու ազատությունները։

«Ուստի ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում հայտնել, որ Ձեր կողմից Լիլիան Գալստյանի հավատարմագրման վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել օրենսդրական իրավակարգավորումների կոպիտ խախտմամբ, որպիսի պայմաններում նրա հավատարմագրումը ենթակա է վերականգնման»,-նշել էր փաստաբանը ԱԺ-ին ուղղված նամակում։

Փաստաբանը դիմում նշել էր նաեւ ԱԺ կողմից Panorama.am-ի նկատմամբ խտրական մոտեցման մասին, հիշեցրել դրա արգելման սկզբունքը։

«ԱԺ աշխատակազմի կողմից կիրառվել է բացառապես անթույլատրելի տարբերակված մոտեցում»,-նշված է դիմումում։

Panorama.am-ը շնորհակալություն է հայտնում բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք անդրադարձան, բարձրաձայնեցին  խմբագրության լուսանկարչի մուտքն ԱԺ արգելելու մասին որոշման մասին, այն լրագրողներին ու քաղաքացիներին, որոնք հայտարարեցին «Ես Լիլիանն եմ»,  լրագրողական կազմակերպություններին, որոնք դատապարտեցին տեղի ունեցածն ու լրագրողի մուտքի արգելքն անհապաղ չեղարկելու կոչով հանդես եկան, մամուլի ազատության փորձագետներին, որոնք օբյեկտիվ գնահատական տվեցին ԱԺ աշխատակազմի որոշմանը, մտահոգություն հայտնեցին կատարվածի վերաբերյալ,  ահազանգեցին  դրա հնարավոր հետեւանքների մասին, իրավաբաններին, որոնք հրապարակային կերպով  հայտարարեցին ու փաստեցին, որ տեղի ունեցածն անօրինականություն է,  Հայաստանի Ժուռնալիստների միությանը, ով Հայաստանում գործող դեսպանատների ուշադրությունը  հրավիրեց փաստին, ՄԻՊ Արման Թաթոյանին, որն ընդգծեց, լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս, քաղաքական գործիչներին, որոնք խոսեցին մամուլի ազատության օգտին։

Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երեւում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։ Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։

Մինչ այսօր Panorama.am-ը որպես ԱԺ աշխատակազմի որոշման դեմ բողոքի նշան ԱԺ գործունեությն վերաբերյալ նյութերին կցում էր առանց պատկեր լուսանկարներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Ամենադիտված