Ազգային ժողովը 18։30-ին ևս մեկ անգամ նիստ անցկացնելու փորձ կանի
Հասարակություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է այսօր ևս խորհրդարանի մեկ նիստ գումարել։
«Հարգելի՛ գործընկերներ, առաջարկ եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: Առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Առաջարկին կողմ է եղել 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Այսօրվա հաջորդ նիստը կսկսվի 18:30-ին և կավարտվի 20:00-ին:


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է