Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ
Հասարակություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրերի բաժնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ»,- նշվում է նախագահի հրամանագրում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը