Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է. Սյունիքի փոխմարզպետ
Հասարակություն
Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ավելի ուշ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին, ժամը 23։00-ից ադրբեջանական ԶՈՒ–երը փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա ու հրաժարվում են բացել։ Ճանապարհի բացման ուղղությամբ բանակցություններ էին ընթանում:
Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը