Հրդեհ՝ Գայ գյուղի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ
Հասարակություն
Օգոստոսի 30-ին, ժամը 03:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 80 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:35-ին, մարվել՝ 05:10-ին: Այրվել է խորդանոցի մոտ 50 քմ հատվածը եւ տնտեսական իրեր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը