Հակահամաճարակային կանոնները չպահպանելու 4 դեպք է հայտնաբերվել Աջափնյակ վարչական շրջանում
Հասարակություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։
«35 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 4 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ Խախտումների դեպքում տուգանվում են ուղևորափոխադրող կազմակերպությունների տնօրենները»,-տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կիրականացվի նաև առաջիկա հանգստյան օրերին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է