Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ 

Վերջին զրույցը տղայիս հետ ավարտվեց երգով. Արման Աղվանյանը կյանքը զոհեց Ջաբրայիլի մատույցներում

Հասարակություն

Կողքի աչքերով, որ նայենք Արմանս շատ լուրջ, խիստ բնավորության տեր տղա էր, բայց իր շրջապատում, իր հարազատների մոտ կենսուրախ, զվարթ, ընկերասեր էր, ձգտում էր հասնել լավագույնին: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց Գայանե Դավթյանը իր որդուն՝ Արման Աղվանյանին, որը 44-օրյա պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի:

Արմանը ծնվել է 2000 թ. օգոստոսի 10-ին, ապրել և մեծացել է քաղաք Վանաձորում. «Տղաս շատ հայրենասեր էր, բազմակողմանի զարգացած թե՛ սպորտում, թե՛ ինտելեկտով։ Ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի ու ջրագնդակի սպորտաձևերում հասցրել էր լուրջ հաջողություններ ունենալ»,- հպարտությամբ պատմում է Արմանի մայրը:

Հերոսը 2018 թ. անվճար հիմունքներով ընդունվել էր Սլավոնական համալսարանի իրավագիտության բաժին։ Առաջին կիսամյակը ավարտելուց հետո նա 2019 թ. հունվարի 13-ին մեծ հպարտությամբ զորակոչվեց բանակ՝ հայրենիքին ծառայելու. «Տղաս պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էր Ստեփանակերտում։ Ուներ սերժանտի կոչում, դասակի հրամանատարի տեղակալ էր։ Ստացել է «Լավագույն զինվոր- մարզիկ» շքանշանը»,- պատմում է Գայանե Դավթյանը։

Սեպտեմբերի 27-ից Արմանը եղել է պատերազմի թեժ մարտերում, սակայն ընտանիքի անդամները, մինչև վերջին օրն էլ, չեն իմացել այդ մասին. «Սեպտեմբերի 27-ին Արմանը չի զանգահարել մեզ, բայց դրանից հետո ամեն օր զանգում էր, բայց մեզ չէր ասում, որ մարտի դաշտում է, մենք էլ, որ կրակոցի ձայներ չէինք լսում, չէինք էլ մտածում, որ հնարավոր է՝ մեր երեխան պատերազմում է: Հիմա ենք հասկանում, որ Արմանը մեզ զանգահարել է տանկի ներսից, որ ձայներ չլսենք ու չանհանգստանանք իր համար»,- հուզմունքով պատմում է հերոսածին մայրը:

Գայանեն նշում է, որ Արմանը շատ կապված էր իր Մանուշ տատիին, որին պատերազմի օրերին զանգահարեց և խնդրեց, որ իր հետ երգի. «Այն օրը, երբ Գյանջան խփեցին Արմանս զանգեց ու տատին ստիպեց իր հետ երգել «Արազն անցա էն կուռը, քաղեցի Գյանջա նուռը»,-վերհիշելով պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արմանը, երբ զանգահարում էր միշտ բարձր տրամադրություն ուներ, սակայն դա չէր խանգարում նրան ամեն անգամ տալ միևնույն հարցը. «Մա՛մ, ի՞նչ են ասում հեռուստացույցով, ի՞նչ է լինելու»,- նշեց Արմանի մայրը:
 
Հերոսը տանեցիների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, այս անգամ էլ նա հեռախոսազրույցը ավարտել է հայրենասիրական երգով. «Հոկտեմբերի 8-ին տղաս զանգեց վերջին անգամ, ասաց, որ եթե 2 օր չզանգի, չանհանգստանանք, ուրեմն հեռախոսը լիցքավորում չունի, բայց, ցավոք սրտի, դա եղավ մեր վերջին հեռախոսազրույցը...միշտ երգելով էր ավարտում իր զրույցը, այս անգամ էլ երգելով ավարտեց, բայց ընդմիշտ....»,- հուզմունքով ասաց Գայանեն:
 
Հերոս Արման Աղվանյանը կյանքը զոհեց Ջաբրայիլի մատույցներում։ Նա թշնամու արձակած գնդակից ստանում է գլխից մահացու վիրավորում, ինչից հետո տանկը շուռ է գալիս:
 
Զվարթ Պետրոսյան
 
 
 
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացման
Ամենադիտված