Ես ասել եմ, որ կա այդպիսի իրավունք, բայց դա կոչ չի, որ մարդիկ չվճարեն իրենց վարկերը. Քերոբյանը՝ քաշաթաղցուն սնանկանալու խորհուրդ տալու մասին
Հասարակություն
«Ես որևիցե անօրինական բան չեմ առաջարկել, այլ հակառակը ասել եմ, որ կա այդպիսի իրավունք և մարդը կարող է օգտվել այդ իրավունքից։ Բնականաբար, դա կոչ չի, որ մարդիկ չվճարեն իրենց վարկերը»,- այս մասին, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ինքը Քաշաթաղի բնակչին, որը կորցրել էր տունը եւ չէր կարողանում վճարել բանկին ունեցած իր վարկը, խորհուրդ տվեց իրեն սնանկ ճանաչել:
«Մենք պետք է կտրուկ բարձրացնենք մեր կարգապահությունը, բայց նաեւ պետք չի մոռանալ այն հնարավորությունների մասին, որը օրենքը թույլ է տալիս անելանելի իրավիճակներում»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ մարդն իրավունք ունի մեկ անգամ սխալվելու:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար