Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Գիտնականները նոր հայտնաբերված փայտոջիլներին Թեյլոր Սվիֆթի անունն են տվել Անի Խաչիկյանը մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց ինքն է Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառը Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի Երկար ժամանակ ջուր չի լինի «Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել Հանդիպեցի մաեստրո Մանսուրյանին, խոսեցինք քաղաքի կարևոր ծրագրերից․ Ավինյան (Տեսանյութ) 14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին 

Պարտադրված խաղաղությունն, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում. Ամենայն Հայոց կաթողիկոս

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կրոնական ազատություն եվ խաղաղություն» խորագրով համաժողովը, որը մեկ վայրում էր համախմբել տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների և առաջատար գիտնականների ու փորձագետների՝ քննարկելու համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը, ինչպես նաև՝ մշակելու ամբողջ աշխարհում կրոնական ազատության և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կարող են լայնորեն կիրառվել հետագայում: 

Ստորև ներկայացնում ենք համաժողովի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ.

«Բարձրաշնորհ Հոգևոր Հայրեր, Մեծահարգ տիկնայք և պարոնայք,

Ուրախ ենք ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու Հայրապետական Մեր օրհնությունը «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով այս համաժողովի անցկացման առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։

Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։ Քրիստոնեական մտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքի ներդաշնակությամբ: Այս համոզումով է Պողոս առաքյալը հայտարարում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17)։ Հիրավի, առանց ազատության և խաղաղության գաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը։

Աշխարհիկ հասկացողությամբ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի կամարտահայտման և ազատ գործելու իրավունք՝ այլոց ազատությունների հանդեպ վտանգների ու սահմանափակումների բացառումով։ Ազատության գաղափարի ըմբռնումները, ինչպիսի հիմքի վրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պիտի կոչված լինեն ծառայելու մարդկանց ներդաշնակ ու խաղաղ համակեցության ապահովմանը, սուրբգրային «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2.14) պատգամի իրագործմանը։ Այս իմաստով ցանկանում ենք բարձրաձայնել Մեր երջանկահիշատակ նախորդներից Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը խաղաղության մասին. «Ամեն բանի մասին կարելի է տարակարծիք լինել և վիճել. խաղաղության հրամայականը, սակայն, վեր պետք է լինի ամեն վեճից և դառնա բոլորի համար մտածելու և գործելու գերագույն կանոն։ Մեր՝ հոգևորականներիս առաքելությունը պետք է լինի մեր հոգու բոլոր ուժերով աղոթել Աստծուն և չտկարացող եռանդով գործել՝ բարոյական ուժը առավել ու առավել հզորացնելու ուղղությամբ, որպեսզի ազգությունների ու պետությունների միջև ստեղծվեն խաղաղարար հարաբերություններ բոլոր տեսակի հարցերի լուծման ճանապարհի վրա»։ Սիրելիներ, Աստծո օրհնությունը, կյանքի առաջընթացն ու երջանկությունը, խաղաղության մեջ է։ Խաղաղության մեջ է նաև հույսը գալիքի: Քրիստոնյաներիս համար խաղաղության կոչել և խաղաղություն հաստատել նշանակում է վկայել Քրիստոսին: Մեր Տիրոջ ու Փրկչի պատգամն է` «Խաղաղութիւն արարէք ընդ միմեանս» (Մարկ. 9.49): Արդարև, առ Աստված մեր հավատի դրսևորումն են խաղաղությանն ուղղված մեր քայլերը, քանզի հավատն ինքը մարդու խաղաղության ուխտն է Աստծո հետ:

Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։ Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ու խաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առ այսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը և դրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսի գործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկական նվաճումների և միջոցների օգտագործմամբ։

Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելության հետևանքները։ Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան 20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձան Ցեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իր պատմական հայրենիքից։ Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպ անտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց ցավալի հետևանքներից էին անցյալ դարի կեսերին իրագործված հոլոքոստը, 20-րդ դարավերջում՝ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և այլն։

Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական, եկեղեցական ու միջեկեղեցական բոլոր հաստատություններին և կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ։

Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաև պատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի։ Դեռևս թարմ են հիշողությունները, թե պատերազմական գործողությունների հետևանքով վերջին տասնամյակներին ինչպիսի մշակութային կոթողների ավերածություններ տեղի ունեցան Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում։ Այս առումով խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։

Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։

Սիրելիներ, հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական հանգամանքների բերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրել աշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝ խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելով աշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության։ Կրոնի ազատությունը այսօր էլ գերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։ Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքի համամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։ Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայիս ձևավորվում և գործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելով մարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնում ընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնական կառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնական ազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդեն կես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում։

Համաժողովի հարգարժան մասնակիցներ, առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ և ողջունում ձեր ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մաղթում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները և արգասավոր քննարկումները բարի նպաստ լինեն աշխարհում ազատության և խաղաղության ամրապնդմանը։ Սուրբ Հոգու առաջնորդությունն ենք հայցում ձեզ և արդյունավոր ընթացք համաժողովի աշխատանքներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Գիտնականները նոր հայտնաբերված փայտոջիլներին Թեյլոր Սվիֆթի անունն են տվել Անի Խաչիկյանը մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց ինքն է Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառը Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի Երկար ժամանակ ջուր չի լինի«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել Հանդիպեցի մաեստրո Մանսուրյանին, խոսեցինք քաղաքի կարևոր ծրագրերից․ Ավինյան (Տեսանյութ)14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդՇատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե ՍարգսյանՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններինԱռաջարկել են պաշտոնական փաստաթղթերում ամուսնալուծված լինելու փաստն այսուհետև չնշելԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը Գրիգորի Լեպսը պարզաբանել է՝ արդյոք նոր սիրելի ունիՎերադառնում ենք Երևան․ ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ) Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ Իրանի հետախուզությանն աջակցելու կասկածանքով Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներինԼենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարինՀութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Աշնանը իմունիտետը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տվել երեք մթերքՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»
Ամենադիտված