«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի 

«Անբարոյականություն». մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրն այսպես է հակադարձում դատախազին

Իրավունք

Այսօր մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, Հատուկ քննչական ծառայության քննիչ Վաղինակ Ջանազյանը լրագրողներին հայտնել է, որ պարկուճների մասով նոր ասելիք չկա, և քնչական խումբը չգիտի՝ ինչպես վարվել 4 ոստիկանների հետ, ովքեր մեղադրվում են «Չերյոմուխա 7» տեսակի զենք կիրառելու մեջ, քանի որ հայտնի չէ, թե նրանցից ո՞ր մեկի արձակած գնդակից են զոհվել ՀՀ քաղաքացիները, և, բացի այդ, նրանցից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել:


Այս հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը խոսեց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ:

Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- Ես ուղղակի խայտառակություն կարող եմ որակել սա: Սկզբից սկսեմ. մենք այս իշխանություններից ոչ մի սպասելիք չունենք` բացահայտման առումով: Երկրորդ՝  մեզ համար արդեն վաղուց բացահայտված է մարտի 1-ը. և՛ սպանողների, և հրաման տվողների անունները մեզ հայտնի են: Երրորդ՝ եթե դատախազը՝ պ-ն Փիլոյանը, կանգնում, ասում է, որ 4 հոգին էլ հրաժարվել են մեղավոր ճանաչել իրենց. բա մենք իրենց հետ ո՞նց վարվենք, կլինի՞ 4-ին էլ դատենք: Դա, չգիտեմ, երկրի համար ուղղակի խայտառակություն է, երբ կա երեք  զոհ, երեք մարդասպան, բայց չորս հոգի կասկածյալ, ու չեն կարողանում չորս տարվա մեջ պարզել, թե չորսից ո՞ր երեքն են կրակել: Ես էլ ավելացնելու բան չունեմ: Եթե դուք «Կորսված գարուն» ֆիլմը նայեք, այնտեղ փաստահավաք խումբը հրավիրել է «Չերյոմուխա 7» օգտագործած ոստիկաններին հրաման արձակողին, և նա այնտեղ պարզ ասում է ամեն ինչ (ի դեպ՝ դա փաստահավաք խումբը չի մեկնաբանում, դա նրանց հարցաքննությունն է): Այդ ֆիլմում հրաման արձակողին հարցնում են, թե կոնկրետ Տիգրան Խաչատրյանին ո՞վ է խփել, նա ասում է, որ այնտեղ կանգնած այսինչ ոստիկանն էր «Չերյոմուխա» օգտագործել, և հրամայեցի՝ ասացի մեքենան առաջ է գալիս, մեքենայի շարժը կանգնեցրեք, ինքը կրակել է այնտեղ, որտեղ կանգնած է եղել Տիգրան Խաչատրյանը: Դրանից պարզ ի՞նչ է պետք, որ նրանք իմանան՝ ո՞վ է եղել: Եթե չեմ սխալվում, Ավետիք Աթաբեկյան է անունը էդ «Չիրյոմուխա» օգտագործողի՝ կոնկրետ իմ տղայի մասով: Այդքանից հետո կանգնել, ասել, որ ծնողները մեզ  չեն օգնում` ուղղակի անբարոյականություն կարող եմ որակել: Ավելի լավ կլինի, որ իրենք ասեն՝ մեզ վերևից թույլ չեն տալիս, մենք իրենց ավելի շատ կհարգենք, որովհետև գիտենք, որ իրենց ուժերից վեր է այդ սպանությունները բացահայտելն այս իշխանությունների օրոք:

Լավ, տիկին Հովհաննիսյան, բայց ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից:

- Եթե նրանք, իսկապես, ցանկանում են, բայց չեն կարողանում հասկանալ՝ ո՞վ է կրակել, թող դրսից  մասնագետ հրավիրեն, ասեն՝ չորս կասկածյալ կա, որոնցից երեքը սպանել են, բայց չորսն էլ ասում են, որ մենք մեղավոր չենք. սա առաջինը: Երկրորդը՝ ո՞վ որտե՞ղ է կանգնած եղել: Եվ երրորդը՝ ես նորից եմ ասում՝ այդ փաստահավաք խմբի զեկույցը եթե դուք նայեք, հարցաքննվում են այդ «Չիրյոմուխա»-ն օգտագործող և «Չիրյոմուխա»-յի հրաման արձակող ոստիկանները: Այդ մարդիկ պարզ ասում են՝ ո՞վ է հրաման տվել, ո՞վ է սպանել. ուղղակի՝ ես չգիտեմ՝ ո՞նց կարելի է անտեսել այս փաստերը: Ոնց որ ես նայեմ լուցկուն, ասեմ լուցկի չի. տենց է դուրս գալիս:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` համոզմունք հայտնելով, որ մարտի 1-ի սպանությունները ոչ իրավաչափ գործողությունների հետևանք էին։ Կառավարությունը մերժել էր «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` մարտի 1-ի զոհերի հարազատներին եկող տարվա բյուջեից 500 միլիոն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունն իր առաջարկը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ նրանք դարձել են պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների զոհ: Մինչդեռ կառավարությունն իր մերժումը պատճառաբանել էր նրանով, թե համոզված չէ, որ զոհերի մահը ոչ իրավաչափ գործողությունների հետևանք է եղել:

Դուք նշեցիք, որ իշխանություններից էլ ակնկալիք չունեք, այդ դեպքում ինչու՞ եք նամակով դիմել Տիգրան Սարգսյանին: 

- Մենք չենք դիմել Տիգրան Սարգսյանին, մենք պահանջել ենք Տիգրան Սարգսյանից, որպեսզի իրենք տեր կանգնեն իրենց խոսքերին՝ չհրաժարվեն այն բառերից, որ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոյանն իր զեկույցում նշել է, որ, այո՛, իշխանությունների կողմից գործողություններն եղել են ոչ իրավաչափ: Այդ խոսքերից չորս տարի հետո վարչապետը կանգնում, ասում է, որ, ո՛չ, իրավաչափությունն ապացուցված չի. այ դա է մեզ զայրացնում: Փոխհատուցման մասով էլ ասեմ, որ մենք առանձնապես ակնկալիք չունենք. մենք շատ լավ գիտենք, որ վարչապետի համար մենք` զոհվածների ընտանիքներս, անցանկալի անձինք ենք, և որևէ փոխհատուցում իրենց բարի կամքով չի լինելու: Ուրիշ բան, որ Եվրոպական դատարանը պարտադրի: Ուղղակի՝ մենք պահանջել ենք, որ իրենք տեր կանգնեն իրենց` մի քանի տարի առաջ արած հայտարարություններին և չաղավաղեն այն, ինչ որ իրենք արդեն ասել են: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Ամենադիտված