Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել
Քաղաքական
Տավուշի Մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 25-ին մի շարք որոշումներ է ստորագրել, որոնցով մի քանի համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել:
Մասնավորապես`Կամո Շահալուի Շահինյանը 2021 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Լորիկ Արմավիրի Բադիրյանը նշանակվել է Վազաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Թաթուլ Միշայի Թելոյանը նշանակվել է Սևքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Արթուր Աշոտի Ղազարյանը նշանակվել է Գետահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը