Կիևում մերկ տղամարդը շիշը ջարդել է սրճարանի այցելուի գլխին (տեսանյութ)
ԱյլՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում 18-ամյա տղամարդը հարձակվել է սրճարանի այցելուի վրա` ապակե շիշը ջարդելով տղամարդու գլխին: Ուրբաթ՝ սեպտեմբերի 24 -ին, այս մասին տեղեկացրել է Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Անհայտ անձը մոտեցել է մայրաքաղաքի սրճարանի ամառային տեռասին, աղբի կույտից հանել ապակե շիշը և դրանով հարվածել այցելուի գլխին: 26-ամյա տուժածին տեղում ցուցաբերվել բժշկական օգնություն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հարձակվողին ձերբակալել են, իսկ միջադեպի ականատեսներին պահել են մինչև ոստիկանների ժամանումը:
Քանի որ հարձակվողը եղել է առանց հագուստի և չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները, ոստիկանները ենթադրել են, որ նա թմրանյութի ազդեցության տակ է:
Հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մաս): Ամբաստանյալն ուղարկվել է շուրջօրյա տնային կալանքի: Իր արածի համար նրան սպառնում է երեքից յոթ տարվա ազատազրկում: