Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի 

Չնայած Բաքվի բռնապետի սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը մարտահրավերների առջև է

Բլոգոսֆերա

Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ, ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, այսպես կոչված, իխվանական («Մահմեդական եղբայրների») համասուննիական առանցքի ռազմաքաղաքական ազդեցության հսկայական աճն ավանդաբար շիայական բնակչությամբ երկիր Ադրբեջանում առաջ է բերել ներքին լարման կետերր՝ հատկապես շիա իսլամի այնպիսի պատվարներ հանդիսացող շրջաններում, ինչպիսին Բաքվից դուրս Ապշերոնն է կամ Թալիշստանը՝ հանգեցնելով նաև բնակչության թուրքամետ և իրանամետ հատվածների միջև բեկվածքների մեծացմանը։

Դրան նպաստում է նաև Իրանի բավական ակտիվ արտաքին ճնշումը Բաքվի բռնապետի վրա, որն իրականացվում է «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությամբ և շատ հստակ դերաբաշխմամբ։

Գրեթե նույնանման քաղաքականությամբ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացրել է նաև Ռուսաստանը, որը չնայած այս երկրից ներս չունի համակիր կամ աջակից բնակչության զգալի խմբեր, սակայն, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի (իմա՝ ռազմակայանի), տիրապետում է ազդեցության գործուն և լրջագույն լծակի։

Որքան էլ պարադոքսալ թվա, սակայն թուրքական գրեթե անսահմանափակ ազդեցությունը և Ադրբեջանի ինքնիշխանության որոշակի կորուստը չի կարող խանդավառություն առաջ բերել Բաքվի բռնապետի մեկ այլ աջակցի՝ Իսրայելի քաղաքական ղեկավարության շրջանում, որն իր ազդեցության պահպանման համար արդեն լրջորեն ստիպված է մրցակցել էրդողանական վարչախմբի հետ։

Եթե սրան ավելացնենք այն խնդիրները, որոնք առկա են Եվրամիության անդամ որոշ պետությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ապա Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, հաճախ ստիպված է հանդես գալ լարախաղացի դերում․ որը ներքաղաքական և միջազգային նուրբ պարանի վրա ճոճվելիս փորձում է հավասարակշռությունը պահպանել նաև լեզվի անկանոն շարժումներով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1
Ամենադիտված