Բարսելոնայում Շակիրային կողոպտել են վայրի խոզերը
ԱյլԲարսելոնայի քաղաքային զբոսայգիներից մեկում զբոսնելիս երգչուհի Շակիրան և նրա որդի Միլանը հարձակման են ենթարկվել:
Այս մասին 44-ամյա երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում` նշելով, որ վայրի խոզերը հարձակվել են իրենց վրա և իր ձեռքից խլել մարզասրահի ընդարձակ պայուսակը ու փախել անտառ: Պայուսակում է եղել նաև աստղի բջջային հեռախոսը:
Երգչուհին գնացել է վարազների հետևից և որոշ ժամանակ անց գտել «գողացված» իրերը, այնուամենայնիվ, պայուսակն ու դրա մեջ եղած իրերը գործնականում անպիտան են դարձել: