Կիմ Չեն Ընը ոճափոխության է դիմել ու նմանվել Ալ Պաչինոյին
ԱյլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սանրվածքը փոխելուց հետո սկսել է նմանվել ամերիկացի դերասան Ալ Պաչինոյին, հայտնում է լրագրող Դմիտրի Սմիրնովը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ Կիմ Չեն Ընը իր սանրվածքով բավականին նման է հայտնի դերասանին` կնքահոր դերում:
Հարկ է նշել, որ մամուլը ուշադիր հետևում է հյուսիսկորեական բռնապետի արտաքինում ցանկացած փոփոխության: Այսպիսով, վերջերս Կիմ Չեն Ընը հանրության առջև հայտնվեց նկատելիորեն բարակ և սպիտակ կոստյումով: Իսկ անցյալ տարի նրա հիվանդության մասին լուրեր էին պտտվում. ոմանք նրա ձեռքի վրա տեսել էին կաթիլայինի հետք: