Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից Վրաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ», - ասել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձել է Վրաստան և կարճատև տեսանյութ էր հրապարակել Բաթում քաղաքից:
Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը, մինչդեռ հաղորդվում է, որ քաղաքական գործիչը ցուցադրել է Կիև-Թբիլիսի չվերթի տոմսը, որով թռիչքի ժամանակը 23:05-ն է: