Կոսովոյում տղամարդը բջջային հեռախոս է կերել (տեսանյութ)
ԱյլԿոսովոյի բնակիչը կուլ է տվել Nokia 3310 բջջային հեռախոսը: Բժիշկները ստիպված են եղել այն հանել: Այս մասին գրում է Metro-ն:
Գաջեթը խրված է եղել 33-ամյա կոսովացու ստամոքսում, սակայն սարքի չափի պատճառով ստամոքսը չի կարողացել մարսել այն:
Ավելին, մարտկոցի պարունակությունը կարող էր արտահոսել և լրջորեն վնասել աղեստամոքսային տրակտը:
Բժիշկներին հաջողվել է բջջային հեռախոսը հանել միայն վիրահատական միջամտության օգնությամբ: Ստամոքսը չեն կտրել, քանի որ գաջեթը մաս -մաս է հանվել:
Նշվում է, որ հայտնի չէ, թե ինչու է տղամարդը դիմել նման քայլի: