Playboy-ը նապաստակի լեգենդար կոստյումը գովազդելու համար որպես մոդել է ընտրել սևամորթ տղայի (լուսանկար)
ԱյլԱմերիկյան «Playboy» ամսագիրը նոր գովազդ է ցուցադրել լեգենդար սեւ նապաստակի կոստյումով, որն արդեն դարձել է հրատարակության խորհրդանիշը:
Նկարահանումների լուսանկարները հրապարակվել են ամսագրի Instagram-ի պաշտոնական էջում:
Այժմ Playboy-ի հագուստը գովազդում են ոչ թե կանայք, այլ տղամարդիկ: Գովազդային արշավի համար նրանք ընտրել են Նյու Յորքից սևամորթ ամերիկացի մոդել Ջերել Հենկթոնին:
Նախկինում պեպեններով երիտասարդին նկատել են երգչուհի Ռիհաննայի նորաձևության ապրանքանիշի նկարահանումներին:
Ջերելը ներկայացել է սեքսուալ մուգ գույնի կանացի կորսետով՝ կերպարը լրացնելով դասական ազնվական «փողկապ-թիթեռնիկով»:
Իսկ ահա մոդելի գլուխը զարդարել է հայտնի նապաստակի ականջները: