Իմ և Վրաստանի ազատությունը ձեզնից է կախված․ Սահակաշվիլին բանտից նամակ է գրել (լուսանկար)
ՎրաստանՄիխեյիլ Սահակաշվիլին նամակ է գրել իր աջակիցներին վրաստանյան բանտից։ Նրա նամակը հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում։
«Միխեյիլ Սահակաշվիլիի նամակը գերությունից.
Իմ սիրելի մարտական ընկերներ և իմ վրացի ժողովուրդ,
Երբ ես հեռացա Կիևից և եկա այստեղ, ես գիտեի, որ, ամենայն հավանականությամբ, ինձ կձերբակալեն շինծու, կեղծ մեղադրանքներով, որոնք նշանակվել են Պուտինի հրամանով: Աշխարհի ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, չի ճանաչում այս դատավճիռը, բայց ես եկել եմ, քանի որ հավատում եմ իմ երկրին և ձեզանից յուրաքանչյուրին: Ես ուզում եմ բոլորիդ խնդրել գնալ ընտրությունների, որպեսզի ոչ մի ձայն չկորչի, իսկ դրանից հետո մենք միասին պետք է պաշտպանենք հանրաքվեի արդյունքները:
Իմ և, ամենակարևորը, Վրաստանի ազատությունը լիովին կախված է ձեր գործողություններից և մարտական պատրաստվածությունից: Սրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ մի հապաղեք և հավատացեք, որ մեր հաղթանակը մեր ձեռքերում է, ես սիրում եմ ձեզ։ Ձեր հավատարիմ Միխեյիլ Սաակաշվիլիին»,֊գրել է Սահակաշվիլին: