Գնահատել է PornHub-ի ալգորիթմների բացասական ազդեցությունը սեքսի վրա
Ժամանց
Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում արհեստական ինտելեկտի հետազոտող, Facebook-ի նախկին աշխատակից Մարկ Ֆադուլը գնահատել է «PornHub» կայքի ալգորիթմների բացասական ազդեցությունը աշխարհում սեռական մշակույթի ձևավորման վրա: Lenta.ru-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ մեծահասակների համար նախատեսված հարթակը լուրջ ազդեցություն է թողնում տարբեր երկրների մարդկանց վրա։
«PornHub-ը, ինչպես ցանկացած այլ հարթակ, նպատակ ունի առավելագույնի հասցնել ներգրավվածությունը: Բնականաբար, ալգորիթմը օգտատիրոջ վերաբերյալ պրոֆիլ է ստեղծում՝ նրան ավելի համապատասխան բովանդակություն ցույց տալու համար, ներառյալ գովազդը։ Եվ ինֆորմացիայի այդ հավաքումը միշտ չէ, որ արվում է հենց օգտատիրոջ համաձայնությամբ»,- ասել է Ֆադդուլը:
Facebook-ի նախկին աշխատակիցը հավելել է, որ ծառայության ալգորիթմները «հսկայական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհում սեռական մշակույթի ձևավորման վրա»։ Սակայն նա ընդգծել է, որ թեման մասնագետների կողմից դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Որպես օրինակ Ֆադուլը բերել է համացանցում տարածված «ինցեստ» պոռնոֆիլմի ժանրը, որի հանրաճանաչությունն այսօր հեշտ չէ բացատրել։
«Դա բոլորովին հասկանալի չէ. սա մարդկանց ճաշակի, նրանց ցանկությունների կամ այլ բանի արտացոլումն է, բայց ակնհայտ է, որ սա տարածված երևույթ է որոշակի սեռական երևակայություններ ունեցող մարդկանց շրջանում: Ալգորիթմները տեսնում են դա և միայն պոպուլիզացնում են բավականին վիճելի թեմա»,- ամփոփեց փորձագետը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ