Չինաստանի սահմանին Լոլիտային շփոթել են տրանսվիստիտի հետ
ԱյլՌուս երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է, թե ինչպես են չինացի սահմանապահները նրան տղամարդու տեղ ընդունել։
«Ես անցել եմ սահմանը, վերցրել են իմ անձնագիրը եւ հարցրել` «Միլյավսկի՞»։ Ես դրական պատասխան տվեցի։ Իսկ ես բնությունից ցածր ձայն ունեմ։ Չինացիների համար դա մղձավանջ է, նրանք էլ բարձր ձայներ ունեն», - պարզաբանել է փոփ-աստղը։
Երգչուհու խոսքով՝ իրեն հսկիչ անցակետում մոտ 15 րոպե պահել են։ Աստղը մաքսատան աշխատակիցներին վստահեցրել է, որ կին է։ «Նրանց շփոթեցրել է անձնագրում առկա լուսանկարն ու իգական սեռը։ Նրանք կանչեցին թարգմանիչ. «Դուք հաստա՞տ կին եք, այլ ոչ թե տղամարդ»։ «Ես կին եմ», - պատմել է երգչուհին YouTube-յան «Ламборджинсы» շոուի եթերում: