«Հրապարակ». Արցախի տարածքային կառավարման նախարարությունում հափշտակության գործը հնարավոր է «ջրվի»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի տարածքային կառավարման նախարարությունում հափշտակության գործը հնարավոր է «ջրվի»: Որոշ տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Հայաստանից հրահանգ է ստացել՝ հանգիստ թողնել նախարար Հայկ Խանումյանին:
Հիշեցնենք, որ խոսքը տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ պետությունից գումար հափշտակելու մասին է։ Խանումյանի խորհրդական Անգելն աշխատանքից ազատվել է, ու հարցը փակել են:
Մեր զանգերին Արցախի կառույցները պատասխանեցին, մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներում Արեւմուտքի, սորոսականների հետ բարդ հարաբերությունները չի ուզում ավելի բարդացնել»: