Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ 

Պետբյուջեից սնվող, պարապուրդի մատնված կառույցները

Վերլուծական

Թեև Հայաստանի իշխանությունները բողոքում են բյուջեի սուղ միջոցներից և կրճատում կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը՝ վարչապետին և կառավարությանը առընթեր շարունակում են գործել և ֆինանսավորվել այնպիսի կառույցներ, որոնց ՕԳԳ-ն մոտ է զրոյի:

Պարապուրդի առումով ամենաաչքի ընկնող կառույցն, անշուշտ, Հանրային խորհուրդն է, որն այս պահին ղեկավարում է Արամ Սաֆարյանը, իսկ մինչ այդ՝ հեղափոխությունից հետո խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Այս կառույցի բուն գոյությունը քննադատվել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն, գալով իշխանության նա ոչ միայն պահպանեց այն, այլ մի բան էլ ավելացրեց ֆինանսավորումը` հասցնելով տարեկան 12 միլիոն դրամի:  Թե ինչ է քննարկվում, ինչ խորհուրդներ է տալիս այս խորհուրդը՝ հայտնի չէ, քանի որ չկա մի դեպք, որ ՀԽ-ն հանրային կարծիք ձևավորեր կամ ուսումնասիրեր հանրային կարծիքը և ներկայացներ կառավարությանը, ընդ որում՝ պահպանելով քաղաքական չեզոքություն, մինչդեռ հատկապես հետպատերազմյան Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնք կարող էին և պետք է քննարկվեին այս հարթակում: Անգամ ՀԽ պաշտոնական կայքից երևում է, թե հանրային ինչպիսի ակտիվություն է դրսևորել սույն կառույցը. վերջին նորությունը կայքում տեղադրվել է այս տարվա ապրիլ ամսին:

Քչերը գիտեն, սակայն, Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, որի ղեկավարն էլ Աշոտ Մարտիրոսյանն է: Իսկ քչերը գիտեն, որովհետև կոմիտեն գրեթե որևէ գործունեություն չի ծավալում, փոխարենը բյուջեից ստանում է կլորիկ գումարներ: 2021 թվականի բյուջեով այդ սուրբ գործին, այն է՝ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321,670.7 մլն դրամ:  Բավական է նշել միայն, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես: 

Պետական վերահսկողական ծառայությանը, որի ղեկավարը Տիգրան Ուլիխանյանն է, վերջին մեկ տարվա մեջ աչքի չի ընկել լուրջ կոռուպցիոն բացահայտումով՝ 2021 թվականի բյուջեով հատկացվել էր 755,179.0 մլն դրամ: Մինչդեռ այս կառույցի հետ հետհեղափոխական Հայաստանում Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում` հայտարարելով, որ ՊՎԾ-ն դառնալու է կոռուպցիայի ողնաշարը ջարդող կառույց: Մինչդեռ, այսօր արդեն պարզ է, որ Փաշինյանի անոնս արած բացահայտումներն այդպես էլ մնացին օդում: Մինչս օրս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՆ-ում և մի շարք այլ պետական կառույցներում՝ ՊՎԾ կատարած ուսումնասիրությունները:

Առանձնապես բուռն աշխատանքով աչքի չի ընկնում նաև սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մինչդեռ նույն 2021 թվականի բյուջեով ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման նպատակով բյուջեից հատկացվել է  75,000.0 մլն. դրամ: Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշանակվելուց հետո աչքի է ընկնում միայն իր բազմաթիվ և որպես կանոն՝ անարդյունավետ վոյաժներով, բացի այդ Սինանյանի գործունեության հետևանքով լուրջ վնաս է հասցվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այն պարզ պատճառով, որ Սփյուռքի հետ վերջինիս երկխոսությունը, մեղմ ասած, չստացվեց: Սինանյանը այնքան «լավ» է աշխատել Սփյուռքի հետ, որ օրինակ՝ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված Մոդեռնա պատվաստանյութի խմբաքանակը Հայաստանը որպես նվեր ստանում է Լիտվայի հանրապետությունից, ոչ թե հայազգի Աֆեյանի ընկերությունից, իսկ վերջին երկու տարվա  թելեթոններն ընդհանրապես Հայաստան-Սփյուռք տապալված հարաբերությունների լակմուսի թուղթն են՝ ռեկորդային ցածր վստահության ֆոնին՝ ռեկորդային ցածր հավաքած գումարներով:

Քաղավիացիայի կոմիտեն, որը վերջին շրջանում պարապուրդի է մատնված և աչքի է ընկնում միայն մամուլում հայտնված սկանդալային տեղեկությունները հերքելով, այնուհետև` հաստատելով, հայրենի ավիացիայի զարգացման համար այս տարի բյուջեից ստացել էր 1,168,640.7 դրամ: Տաթևիկ Ռևազյանը՝ կամ ինչպես կասեր դասականը «սիրուն» աղջիկը, անչափ տգեղ է վարվում հայկական ավիացիայի հետ՝ ԵՄ սև ցուցակների, Ադրբեջանի համար Հայաստանի երկինքը բացելու, հայկական ավիաընկերություններին միջազգային լիցենզիաներից զրկելու ֆոնին, վերջինիս Հայաստան բերած լոուքոսթերները հպարտ քաղաքացիների աչքին նույնիսկ չեն էլ երևում, հատկապես, որ իրենք քաղաքացիները այսօր նույնպես ԵՄ սև ցուցակում են, պարզապես՝ կորոնացուցակում:

Ինչպես տեսնում ենք՝ կառավարության գոտիները ձգելու կոչը վերաբերվում է միայն հպարտ քաղաքացիներին, մինչդեռ նույն կառավարությանը առընթեր շարունակում են գործել և պետական բյուջեից միլիարդների ֆինանսավորում են ստանում կառույցներ, որոնց ամենօրյա աշխատանքի պտուղները որևէ կերպ չեն երևում, կատարած աշխատանքի ՕԳԳ-ն էլ գրեթե զրոյական է:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված