Զախարովան արձագանքել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հայտարարությանը
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի վերջին հայտարարությունը` Ռուսաստանի տարածքին հարվածների մասին։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «ըստ ամենայնի մինչև վերջ չի կարդացել Ռուսաստանի Դաշնության միջուկային թարմացված դոկտրինը»։
Նոյեմբերի 25-ին Բաուերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են կանխարգելիչ բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, եթե դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև զինված հակամարտություն սկսվի։
Նա նշել է, որ դաշինքը պետք է մշակի հարվածներ հասցնելու ալգորիթմ, որն ուղղված կլինի ռուսական համակարգերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)