Մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը․ Սաակաշվիլի
ԱշխարհՌուսական ոճի Կենտրոնական Ասիայի բռնապետությունը հասել է Վրաստան, հայտարարել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նա նախազգուշացրել է, որ «կարմիր գծերը հատվել են», և ընդդիմության միակ ելքը, նրա համոզմամբ, «միասնությունն է, հարձակումը և կրկին անգամ հարձակումը», հաղորդում է «Новости Грузия»-ն։
Սաակաշվիլին, դիմելով ընդդիմության կողմնակիցներին, նշել է, որ «նահանջելու տեղ չկա, մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը»։
«Ընտրությունների համար «վճարած» բռնապետը, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է։ Ի՞նչ Եվրոպայի մասին եք խոսում»,-հայտարարել է Սահակաշվիլին՝ անդրադառնալով «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի թեմային։