Իվանիշվիլին մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատից
Աշխարհ
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր են հետ կանչել իրենց պատգամավորական մանդատները, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Որքանով ես գիտեմ և կարծում եմ՝ թաքցնելու բան չկա, այդ մարդիկ՝ պարոն Բիձինա Իվանիշվիլին, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին, մտադիր չեն մնալ խորհրդարանում։ Նրանք մեր կուսակցության ներկայացուցիչներն ու ղեկավարներն են։ Մեր պատգամավորական ցանկում էին, ինչպես և պահանջվում էր։ Նրանք չեղյալ կհայտարարեն պատգամավորական մանդատները»,-հայտարարել է Մդինարաձեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)