Մեդվեդևն Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից հեռահար հրթիռների կիրառումն անվանել է «կարմիր գծերի հատում»
ԱշխարհՈւկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար արևմտյան հեռահար հրթիռների օգտագործումը հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, հատում է ցանկացած կարմիր գիծ»,- ասել է Մեդվեդևը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ձևակերպեց իր դիրքորոշումը, երբ հաստատեց միջուկային զսպման նոր հիմքերը», - հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։