Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը 

Փաշինյանի ռևերանսն Արևմուտքին և Մոսկվային ուղղված «կսմիթը»

Վերլուծական

Երեկ երեկոյան՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրման 1-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին: Փաշինյանը շոշափել է մի շարք հարցեր, որոնց և կանդրադառնանք ստորև:

Առաջին հերթին պետք է նշել, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ Փաշինյանը փորձեր է կատարում 44-օրյա պատերազմում պարտության մեղքը բարդել բանակի վրա: Փաշինյանի արձանագրումը, որ Հայաստանը տապալել է բանակաշինության գործընթացը և այն, որ 44-օրյա պատերազմում պարտության պատճառները քննող հանձնաժողովը նաև այդ հանգամանքը պետք է ուսումնասիրի, խոսում են հենց զինված ուժերի վրա պարտության բեռը գցելու Փաշինյանի ցանկության մասին:

Մյուս ուշագրավ մեսիջը վերաբերվում էր ռուսական կողմին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տողատակով՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Արցախում ունեցած տարածքային և մարդկային կորուստները, ըստ էության, բարդեց ռուսական կողմի վրա` այդ նույն տողատակով դժգոհություն արտահայտելով խաղաղապահ առաքելության աշխատանքից: Հայտարարելով, որ նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը ունի գերիներ և կորուստներ` Փաշինյանը դրանով իսկ ակնարկում է, որ խաղաղապահ առաքելությունն իր տեղում չէ: Իհարկե, Փաշինյանը չի նշում, թե ինչ է արել և անում հայկական կողմը այդ միջադեպերը կանխելու, քննելու, գերիներին վերադարձնելու համար:

Կսմիթ ուղղելով ռուսական կողմին` Փաշինյանը միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իրեն՝ ռևերանս է անում Արևմուտքին, այս դեպքում՝ ԱՄՆ-ին: Դիցուք՝ վարչապետը հայտարարում է, որ ՌԴ և Իրանի կողմից առաջ քաշված 3+3 ֆորմատը կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, հետևաբար անիմաստ է դառնում: Հիշեցնենք, որ նմանատիպ գնահատական կապված ՌԴ առաջարկի հետ հնչեցրել էր պաշտոնական Վաշինգտոնը և Փաշինյանը, ըստ էության, տվյալ դեպքում բռնում է Արևմուտքի կողմը:

Հարկ է նշել, նաև որ վարչապետի հարցազրույցի անոնսից հետո, որտեղ վերջինս հայտարարում էր, որ Մոսկվայում եռակողմ հայտարարություն չի սպասվում, Կրեմլից պաշտոնապես հաստատեցին հանդիպման մասին լուրերը: Կարելի է ենթադրել, որ Մոսկվան ակնհայտ կերպով ցույց է տալիս տվյալ հանդիպման մեջ իր քաղաքական շահագրգռվածությունը, ինչը չես ասի Նիկոլ Փաշինյանի մասին, ով շարունակում է խուսանավել և մանեվրել: Եթե Փաշինյանին՝ իր քաղաքական ապագայի տեսանկյունից ձեռնտու լիներ տվյալ հանդիպումը, ապա դժվար թե շաբաթներ առաջ սպասվող ստորագրվելիք փաստաթղթի մասին տեղեկատվության սլիվ կազմակերպվեր, և դժվար Փաշինյանը այդքան բացահայտ հերքեր Կրեմլին:

Անչափ կարևոր է նաև ոչ միայն այն, թե ինչի մասին է խոսել Փաշինյանը, այլ այն, ինչի մասին այդպես էլ չխոսվեց: Մասնավորապես, ողջ հարցազրույցի ընթացքում որևէ կերպ անդրադարձ չկատարվեց Արցախի կարգավիճակի հարցին, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի համար այդ հարցը դադարել է օրակարգային լինել:

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել քաղաքական առևտրի համատեքսում: Մի կողմից Փաշինյանը սիրաշահում է Արևմուտքին, մյուս կողմից՝ ակնարկում ռուսական կողմին, որ իրեն պետք է աջակցել, եթե Մոսկվան ցանկանում է իր տարածաշրջանային պլանները ավարտին հասցնել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Ամենադիտված