Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը․ Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով՝ աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:
Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը:
Եվ, ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 "ապագականերով":
Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան մեր զինվորականներին»։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան