Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ. Սամսոնյան
Բլոգոսֆերա
Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները ևս:
Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի:
Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ:
Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է, մե´ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում` ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»,- գրել է Սամսոնյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ