ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ 

Հայաստանի բնակիչներն Ամանորը կրկին սթրեսային վիճակում կդիմավորեն. News.am

Հասարակություն

Ավանդաբար մանրածախ առեւտրի շրջանառությունը դեկտեմբերին օրացուցային տարվա նախորդ ամիսների համեմատ կտրուկ աճում էր, գրում է News.am-ը և օրինակի համար ներկայացնում «հանգիստ» 2019 թվականի տվյալները:

Այդպես, մանրածախ առեւտրի շրջանառության ծավալն նշված տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 58.3 մլրդ դրամով կամ 1.4 անգամ։ Ընդ որում, գնաճի (որը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կազմել է «ընդամենը» 1.7 տոկոս) ազդեցությունն այս աճի վրա նվազագույն է եղել:

Ներկայացված գրաֆիկներից առաջինը ցույց է տալիս վաճառքի տոկոսային աճն ըստ մանրածախ առեւտրի օբյեկտի տեսակի: Խանութներում վաճառքի ծավալը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 1.5 անգամ՝ փոքր-ինչ զիջելով միայն ոչ պարենային ապրանքների շուկաներին։ Սակայն մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի բացարձակ աճի առումով խանութներն արդեն մրցակիցներ չունեն (տե՛ս գրաֆիկներից երկրորդը)։

Առեւտրաշրջանառության դեկտեմբերյան աճը հիմնականում կապված է տոնական սեղանի համար սննդամթերքի եւ խմիչքի գնումների հետ, գումարած` նվերների։ Միջին հաշվով մեկ ընտանիքի համար այդ «ամանորյա» ծախսը կազմել է մոտ 79 հազար դրամ (2019 թվականի դեկտեմբեր ամսվա փոխարժեքով՝ 164 դոլար)։ 

Պարզ է, որ մեր նորաստեղծների համար սա ծիծաղելի գումար է՝ ավելի քիչ, քան ֆրանսիական հեղինակավոր կոնյակի գինը։ Օրինակ՝ առցանց կարող եք պատվիրել «Camus Borderies» էլիտար ըմպելիքը 336 հազար դրամով։ Եթե ​​այս ապրանքը վաճառվում է, ուրեմն գնորդ կա։ Բայց եկեք նկատի ունենանք, որ մենք շատ ավելի շատ աղքատներ ունենք, քան հարուստներ։ Իսկ շատ անապահով ընտանիքների համար հավելյալ 79 հազար դրամ «գտնելը» բավականին բարդ խնդիր է։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է ընտանիքների բյուջետային հետազոտության արդյունքները։ Ցուցանիշների թվում են եկամուտներն ըստ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կազմում է երկրի բնակչության ուղիղ մեկ տասներորդը։ Անցած տարվա այս ցուցանիշների հիման վրա մենք կհաշվարկենք մեկ ընտանիքի միջին եկամուտը (տե՛ս երրորդ գրաֆիկը) նույն 10 խմբերով:

Ինչպես տեսնում ենք, առաջին խմբում («ամենաաղքատների») ընտանիքների միջին եկամուտը ամսական ընդամենը 54 հազար դրամ է կազմել, որից 44 տոկոսից ավելին բաժին էր ընկնում թոշակին։ Եկամուտներով նրանց մոտ այլ խմբերում ցուցանիշները եւս փայլուն չեն։ Հարկ է նշել, որ հարուստները, որպես կանոն, հրաժարվում են մասնակցել այս հարցմանը։ Ուստի տասներորդ խմբի (այսինքն՝ «ամենահարուստների») եկամուտները չեն արտացոլում իրական պատկերը եւ խեղաթյուրում են բնակչության բեւեռացվածության աստիճանը կենսամակարդակի առումով։

Ի տարբերություն 2019-ի, գալիք դեկտեմբերն, ըստ ամենայնի, կնշանավորվի գների ռեկորդային աճով։ Ամանորյա գների բարձրացման ցատկահարթակն արդեն կա։ Այս տարվա հոկտեմբերին, 2019 թվականի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են միջինը 10.4 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 22.0 տոկոսով (այդ թվում` ոգելից խմիչքները՝ գնի ավելի քան մեկ երրորդով)։ Սրանք պաշտոնական ցուցանիշներն են։

Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է։ Գնորդները դժգոհում են, որ ամեն անգամ խանութ այցելելիս հաճախ են նոր գներ նկատում, որոնք նախկինից շատ ավելի բարձր են։ Առեւտրի մասնագետի խոսքով` հաճախ մարդիկ «դելիկատես» դարձած մթերքներ են գնում բառացիորեն գրամներով:

Ամանորի մոտենալուն զուգահեռ կարելի է այդ օրը պահանջարկ ունեցող ապրանքների գների հերթական աճ սպասել։ Անբարեխիղճ գործարարները դեմ չեն ձեռքերը տաքացնել մարդկանց՝ Նոր տարին «արժանապատվորեն» նշելու հասկանալի ցանկության վրա։ Կարելի է ակնկալել, որ, ի տարբերություն 2019-ի, ընթացիկ գներով մանրածախ շրջանառության ծավալների դեկտեմբերյան աճը մեծապես «կապահովվի» գնաճով։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետ
Ամենադիտված