Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա Բժիշկը զգուշացրել է գլխացավի անսպասելի պատճառի մասին Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներ Մեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին Մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը․ նա ավելի քան 70 տարի անցկացրել է բանտում Սպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. Հակոբյան Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը «Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը. Shamshyan.com Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ) 6421 արտակարգ դեպք՝ առաջին կիսամյակում․ Փրկարար ծառայությունը ներկայացրել է արդյունքները ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան 

Անհետ կորած համարվող ժամկետային զինծառայողի մայրը «առեղծվածային» բացահայտումներ է ներկայացրել. «Փաստինֆո»

Հասարակություն

44 օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում Վայոց Ձորի մարզի բնակիչ, ժամկետային զինծառայող Ն.Ս-ն։ Ընտանիքի երրորդ զավակն է, ընդունվել էր Մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժին։ 2019 թվականի հուլիսի 16-ին բանակ զորակոչվեց ու մտածում էր ուսումը շարունակել՝ ծառայությունն ավարտելուց հետո։ Դիմանկարիչ զինծառայողի մասին հարազատները լուր չունեն պատերազմի սկսվելու պահից։

Մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ որդին ԱՀ Ջրականի զորամասի զինծառայող էր։ Պատերազմի օրը եղել է մարտական հենակետում։ Վերջին զանգը հարազատներին եղել է սեպտեմբերի 26-ին ։

«Մի փոքր լարված էր խոսում, միայն վերջում ասաց՝ «Դե լավ, վաղը, երևի, կզանգեմ»։ Ես մտածեցի, գուցե նա դիրքում էր ու հորդորել էին դիրքից զանգեր չանի՝ թշնամու համար նկատելի չլինելու համար։ Նաև մտածեցի կապ չկա։ Հետո հասկացա՝ ինչու այդպես ասաց»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից լսեցին պատերազմի լուրը։ Այդ օրվանից պարբերաբար զանգահարել են, սակայն որդու հեռախոսահամարը անհասանելի է եղել՝ Արցախում վնասվել էին բոլոր կապի միջոցները։ Մինչև օրս հեռախոսահամարն անհասանելի է։

«ՊՆ-ից հորդորեցին հեռախոսահամարները իրենց տրամադրել և իրենք՝ ըստ համարների, կփորձեն տեղորոշել գտնվելու վայրը։ Մենք էլ տրամադրեցինք ու մինչև օրս պատասխան չկա։ Փորձել ենք պատասխան ստանալ, բայց մեզ ասացին, որ Արցախի հանրապետության հեռախոսահամարները չեն կարող վերծանել՝ հասկանալու որտեղ են գտնվում։ Ապա ինչո՞վ էր պայմանավորված մեզանից հեռախոսահամար պահանջելը՝ դա էլ չհասկացանք»,- ասել է մայրը։

Սյուզաննա Վարդանյանը պատմել է, որ հոկտեմբերի 1-6-ը անձամբ եղել է Արցախում՝ Հադրութում։ Մտածել են՝ կհասնեն մինչև Ջրական, սակայն Հադրութից այն կողմ թույլ չեն տվել առաջանալ։ Հոկտեմբերի 6-ին վերադարձել են ու ոչ մի տեղեկություն որդուց չեն կարողացել ստանալ։ Միայն իր մարտական դիրքից ողջ մնացած տղաների հետ են կապ հաստատել, երբ վերջիններիս հեռախոսահամարները հասանելի են դարձել։

«Նրանք ասացին՝ տղայիս զոհված չեն տեսել։ Մենք մտածեցինք, որ եթե որոնողական աշխատանքների արդյունքում մարմինը չհայտնաբերվի, ուրեմն, հավանաբար, գերեվարված է»։

Երեք բնածին արատ ունեցող որդուն բանակ զորակոչելիս խնդիրներ չեն առաջացել, ավելին՝ որդին մշտապես եղել է առաջնագծում։ Պատերազմը սկսվելուն պես թշնամու ուժերին երկար դիմակայել չեն կարողացել ու նահանջել են։ Նույն դիրքից այսօր երեք ողջ մնացած զինծառայող կա, մեկը անհետ կորած է, իսկ 6 զինծառայողի աճյուն հայտնաբերվել ու հուղարկավորվել է։ Թեժ կռվի ժամանակ դիրքում հրետակոծություն, ԱԹՍ ու նման տեխնիկա չի աշխատել։ Մոտիկ մարտեր են եղել։

«Տղաները նշում են, որ չափից շատ ահաբեկիչներ են եղել և անհնար էր նրանց դիմակայել։ Տղաները հրաշքով են փրկվել՝ անտառներով դուրս են եկել։ Հրամանատարական հենակետը՝ «Աֆիցերսկին», եղել է երրորդ գծում և այնտեղից տղաներին օգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ իրենք են այնտեղից փախուստի դիմել։ 18-20 տարեկանները առաջին գիծ են պահել։ Պատերազմը 7․30-ի սահմաններում սկսվել է, տղաները միասին են եղել, հետո միասին՝ իրար թիկունք պահելով նահանջ են արել։ Երբ զգացել են շրջափակման մեջ են, որևէ դրական գործողություն չէին կարողանա իրականացնել, որոշել են փախչել՝ ով, որ ուղղությամբ կարող էր»։

Վարդանյանի որդին այսօր անհետ կորածների ցուցակում է։ Մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, որից հետո հարկ չի համարել մասնակցել հանդիպումներին, քանի որ ավելորդ քաշքշուկներ էր առաջացնում։

«Ասում էր՝ սպասում ենք, ԴՆԹ նույնականացումներ են լինելու։ Տպավորություն էր, որ մեզ ուղղորդում էր Հերացի կենտրոն։ Կարմիր խաչի ներկայացուցիչները ևս այցելել են մեր տուն, որդուս նկարն են վերցրել։ Պարբերաբար մեզ զանգահարում էին ու հարցնում, թե մենք ինչ նոր բաներ ենք պարզել, ինչ տեղեկություն ունենք»։

Որդուն ադրբեջանական տեսանյութերում ու լուսանկարներում մայրը չի տեսել։ Դիմել են ռուսական կողմին։ Մշտապես հետևում են փոխանցված մարմիններին, ԴՆԹ հետազոտությունների պատասխաններին։ Տեղյակ են, որ այլևս չկան աճյուններ ու մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննություն պետք է ենթարկվեն։

«Ինչո՞ւ պաշտոնապես չեն հրապարակում, որ ավարտել են։ ԴՆԹ հետազոտություններ անում են միայն նոր փոխանցված մարմինների հետ կապված, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների մարմիններն ու մասունքները էլ չկան։ Տպավորություն է, որ ծնողները միշտ պետք է սպասեն Հերացու արդյունքներին, հույսները չկտրեն, միայն 40 հաստատված գերի ունենք ու ուրիշ գերի մենք չունե՞նք»,- տարակուսած ասում է որդուն սպասող մայրը։

2021 թվականի փետրվարի 17-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուն: Վարդանյանն ասում է, «առեղծվածային պատմություն է»։

«Տեղեկություն ստացանք, որ մինչև հոկտեմբերի 1 կամ 2-ը Ջաբրայիլում, Ֆիզուլիում և չհասած Հադրութ՝ այդ տարածքներում զոհված զինծառայողների մարմինները իբր հավաքել են, տարել սառնարանում պահել, հետո հուղարկավորել ու մեզ են փոխանցել։ Այդ ժամանակ որդուս մարտական դիրքից մեկ զինծառայողի գրեթե ամբողջական մամինը գտնվեց, միայն գլխից հրազենային վնասվածք ուներ։ Մարմիններից որոշները այդպես էին, ոմանք բոլորովին ոսկրացած, քայքայված։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։ Մինչև օրս Հերացու կենտրոնից ծնողներիս ասում են, որ դեռ գնում է այդ 106-ի ԴՆԹ փորձաքննությունը։ Դիերը փոխանցել են փետրվարին։ Ինչպես հասկանանք ՝ ինչո՞ւ է գործընթացը դանդաղում։ Ինչո՞ւ են մեզ խաբում՝ ինչպե՞ս կարելի է 106 մարմնի փորձաքննություն անել մինչև հիմա։ 106-ի անվան տակ դեռ մարմիններ են տալիս ծնողներին։ Ինչո՞վ կբացատրեն դա՝ անարգում են մեր զոհված տղաների մարմինները։ Ինչպե՞ս կարելի է՝ ամիսներ շարունակ գետնին կամ սառնարանում պահել մարմինները»։

Վարդանյանը պնդում է, որ կան աճյուններ ու մասունքներ, որոնք մինչև օրս էլ փոխանցում են ծնողներին, ավելին, հայտնում, որ աճյունների նույնականացումը փոխանցված 106 աճյուններից է, իսկ ավելի վաղ ծնողներին տեղեկացրել են, որ փորձաքննություններն ավարտվել են։

«Հունիսի 6-ին զանգահարել ենք Հերացու կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչ Ելենային ու հարց ենք տվել՝ ավարտվե՞լ են արդյոք 106-ի փորձաքննությունները, պատասխանեց, որ այո, վերջացել են, բայց դրանից հետո շարունակում են փոխանցել։ Այսօրվանից 10-20 օր առաջ դարձյալ մարմիններ են փոխանցում, ասում են 106-ից դուրս եկան։ Ինչ հասկանանք՝ երեք տարի էլ անցնի, դեռ 106-ից թարմ մարմիննե՞ր են տալու ծնողներին։ Հուլիսին Արարատի մարզի բնակիչներին են փոխանցել, ևս երեք ծնողի էլ տրամադրել են մարմին։ Նրանց թվում՝ հրազդանցի հարազատներին, ում որդու մարմնի մկանային հյուսվածքները պահպանված էին։ Պատասխանում են, թե հակառակորդը մարմինները տեղադրել է սառնարանում ու այդպես թարմ է մնացել։ Հեքիաթի է նմանվում»։

Ամիսներ առաջ ծնողները հավաքվել էին ՊՆ վարչական համալիրի մոտ, որտեղ նրանց ընդունել էր Անդրանիկ Քոչարյանը, հայտնել տեղեկություն, թե գուցե զինծառայողները Ջրականից հատել են ԻԻՀ պետական սահմանը, սակայն ՊՆ-ից նման տվյալ զինծառայողների հարազատներին չեն փոխանցել։ Ծնողները Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի էլեկտրոնային էջին նամակ էին ուղարկել, որ իրենց գրավոր պատասխանեն՝ արդյոք կան սահմանը հատած տղաներ։ Պահանջում, էին, որ գրավոր պատասխանեն, որ կասկածներ չլինեն։

«Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ «հանգիստ եղեք, շատ հնարավոր է հատած լինեն Իրանի սահմանը»։ Նամակից հետո, շուրջ 40 րոպե Իրանում ՀՀ դեսպանը ինձ հետ հեռախոսազրույց ունեցավ, օգտագործեց դիվանագիտության կանոններից մեկը՝ ոչ հաստատեց, ոչ հերքեց։ Փորձում էր համոզել, որ հանգիստ լինեմ՝ տղաներ չկան Իրանում։ Ասաց, որ եթե լինեն էլ՝ գիտե՞ք Իրանում ինչպես կպահեն ձեր տղաներին։ Հստակ պատասխան չհնչեց՝ եղե՞լ են տղաներ, թե ոչ։ Հետո Տիկին Նաիրա Զոհրաբյանը հստակ տեղեկություն հաղորդեց, որ եղել են զինվորներ։ Դրա հետ կապված բոլոր հնարավոր զարգացումները տանում էին նրան, որ Ջրականի տղաները, որ մոտ են եղել սահմանին, հատել են սահմանը մինչև հոկտեմբերի 5-6-ը, երբ տարածքը հայկական էր»։

Ծնողները փորձել են կրկին դիմել Անդրանիկ Քոչարյանին, սակայն հարցը այդպես էլ չի հնչել ու հիմա պահանջում են գրավոր հերքել այդ տեղեկությունը կամ հաստատեն, որպեսզի ծնողները հանգիստ լինեն։

«Շատ փաստեր են մեզնից թաքցնում։ Անդրանիկ Քոչարյանին ուղղված մեր գրավոր հարցերն Ազատության եթերում չեն հնչեցնում։ Մենք ծնողներ ենք և չգիտենք, թե որտե՞ղ են մեր տղաները, 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա Գիտնականները պարզել են՝ բրազիլական այս միրգը կարող է օգտակար լինել սրտի և աղիների համարԱՄՆ տնտեսության համար ավելի լավ ցուցանիշներ են սպասվում․ պատճառներից մեկը արհեստական բանականության զարգացումն էԲժիշկը զգուշացրել է գլխացավի անսպասելի պատճառի մասին Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներԱղտոտված օդը կարող է մեծացնել ատամների կորստի վտանգը․ գիտնականներՄեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին Գիտնականները պարզել են՝ օրվա որ ժամերին սնվելը կարող է կապված լինել երկարակեցության հետՄահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը․ նա ավելի քան 70 տարի անցկացրել է բանտումՍպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. ՀակոբյանԷբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերըՈւկրաինական հետախուզությունը պնդում է՝ Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորականների թվում հարյուրավոր ԱԹՍ օպերատորներ կան«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը. Shamshyan.comԱտամները կարող են դեղնել ոչ միայն սուրճից․ ատամնաբույժը նշել է «մեղավոր» մթերքներըԱվետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ) 6421 արտակարգ դեպք՝ առաջին կիսամյակում․ Փրկարար ծառայությունը ներկայացրել է արդյունքներըՀնդկաստանը Google-ից պահանջել է հեռացնել հարյուրավոր հաշիվներ՝ բանկային խարդախությունների պատճառովԿոնգոյում Էբոլան արագ տարածվում է․ 2,5 հազար մահվան դեպքերի կեսը գրանցվել է ընդամենը 20 օրումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԴատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը «Մաշան և Արջը» գրավել է ամբողջ աշխարհը․ Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի պատժամիջոցներինՌուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին Երևանն ու Թբիլիսին ամրապնդում են համագործակցությունը անվտանգության և հետախուզության ոլորտում«Ձեր ծառայությունն առանձնահատուկ դեր ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում»․ Սերժ Սարգսյանը՝ Գարեգին Բ-ինԻ՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Սմարթֆոնի էկրանի կապույտ լույսն իսկապե՞ս խանգարում է քնել․ գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքըՏեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումիցԺենշենը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված վնասներից․ գիտնականներՓեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է Լիանա Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԵվրոպայում գազի գինը կրկին կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 800 դոլարըՊառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելԱշխարհում արտահանվող յուրաքանչյուր երրորդ տոննա ոլոռը Ռուսաստանից էԳագարինի վայրէջքի վայրում 100-մետրանոց Ռուսաստանի դրոշ են պարզելՀայտնաբերվել է Ծաղկաձորում 60-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած 30-ամյա կասկածյալըՔենիան ներողություն է խնդրել ՌուսաստանիցԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում Հայաստանը երրորդ երկիր է դիմել՝ գերիների հարցով. Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն․ ԹրամփՆԱՏՕ-ն անսպասելի զորավարժություններ է անցկացրել Կալինինգրադի մոտ․ Ռուսաստանում խոսել են պատասխանի մասինՀոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են շնորհավորական ուղերձներ և գրություններ«Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն ՀարությունյանինՍոցցանցում չորս մեկնաբանության համար տղամարդը երկու տարվա ազատազրկման է դատապարտվելԲուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին․ ՊՎԾՈ՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններումԱՄՆ-ում քննարկում են նոր ավիակիրը Դոնալդ Թրամփի անունով կոչելու հնարավորությունըԿիևում առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս է գրանցվել․ NYT200 000 դրամից պակաս ստացողների առողջության ապահովագրության համար կվճարեն նաև գործատուներըԱլերգիայի սեզոնը դեռ չի ավարտվում․ որոշ բույսեր կշարունակեն ծաղկել մինչև նոյեմբերԼեհաստանը Հայաստանին է հանձնել դատախազության կողմից հետախուզվող անձին
Ամենադիտված