48-ամյա հաճնցու անձնական խուզարկությամբ 8 փաթեթ կրիստալ տեսակի թմրանյութ է հայտնաբերվել
ՏեսանյութերՈստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 48-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:
Դեկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը կրիստալ թմրամիջոց է, որը դեկտեմբերի 12-ին բերել էր արտերկրից:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն