Բիլլի Այլիշը պատմել է, թե ինչպես են պոռնոֆիլմերը փոխել իր կյանքը
ԱյլԱմերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը SiriusXM ռադիոյի եթերում խոստովանել է, որ 11 տարեկանից դիտել է պոռնոֆիլմեր` մասնագիտացած դաժան կամ բռնի բովանդակության վրա։ Կատարողի խոսքով՝ նման փորձը լավագույնս չի ազդել ոչ միայն սեքսի վերաբերյալ իր ընկալման, այլեւ ընդհանրապես մտածելակերպի վրա։
«Առաջին մի քանի անգամ, երբ ես սեռական հարաբերություն էի ունենում, «ոչ» չէի ասում այն բաներին, որոնք այնքան էլ լավ չէին: Դա պայմանավորված է նրանով, որ ես կարծում էի, որ այդպես պետք է լիներ: Ես չէի կարծում, որ դա վատ է: Ես կարծում էի, որ դա այն ձևն է, որով հենց այդպես էլ մարդիկ պետք է սեքսով զբաղվեն»,- խոստովանել է Այլիշը:
Նա պարզաբանել է, որ պոռնոգրաֆիայի հիմնական խնդիրը հարաբերությունների խեղաթյուրված ընկալումն է և համաձայնության սահմանների լղոզումը։