Վրացի դիզայներ Գուրամ Գվասալիան դարձել է Vetements նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը
ԱյլՎրացի դիզայներ Գուրամ Գվասալիան դարձել է Vetements նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը, որը հիմնադրվել է դիզայների եւ նրա եղբոր՝ Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն Դեմնայի կողմից։ Այդ մասին Գուրամը հայտնել է իր Instagram-օգտահաշվում՝ իր խոսքը սկսելով «Ամեն ինչ իր ժամանակին։ Եկել է իմ ժամանակը»։
«Վերջին տարիներին բազում փորձեր են կատարվել Vetements-ից խլելու այն, ինչը միշտ պատկանել է բրենդին։ Մեր ծանր աշխատանքը, կոդերն ու ԴՆԹ-ն պաշտպանելու համար ես գիտեի, որ պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի վերադարձնեմ իմ նախնական իրավունքները», - հայտարարել է Գուրամ Գվասալիան։
Դիզայներն ասել է, որ կարող է զբաղեցնել պաշտոնն՝ առանց հրապարակային հայտարարությունների։ Բայց նա զգացել է, որ պետք է դա անի բաց, որպեսզի օրինակ ծառայի բոլոր երիտասարդներին, որոնք ցանկանում են կապել իրենց կյանքը նորաձեւության հետ, սակայն վախենում են։