Փաշինյանը և Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ: Փաշինյանն այս մասին տեղեկացրեց Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակենք մեր օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն` համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, իսկ դեկտեմբերի 15-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ