Ինդոնեզացի ձկնորսները Apple-ի արտադրանքով լի արկղեր են գտել ջրում
ԱյլԻնդոնեզացի ձկնորսները Apple-ի արտադրանք պարունակող մի քանի արկղեր են հանել ջրից, գրում է World of Buzz-ը։
Ըստ ԶԼՄ-ների՝ բախտը ժպտացել է մի քանի ձկնորսների, ովքեր նավով ուղևորվել են Ինդոնեզիայի Բելիտունգ կղզուց։ Տղամարդիկ ակնկալում էին մեծ որս բռնել, ուստի նավարկել են դեպի այն վայրը, որտեղ ամենամեծ խորությունը կար շրջակայքում: Ճանապարհի կեսին, սակայն, նրանք նկատել են ալիքների վրա լողացող մի քանի արկղ։
Մոտենալով դրանց՝ տղամարդիկ բարձրացրել են արկղերը, բացել դրանք և չեն հավատել իրենց աչքերին. ներսում սմարթֆոնների, պլանշետների և նոթբուքերի հավաքածու կար՝ բոլորը Apple-ի արտադրության։
Չի հաղորդվում, թե ով է կորցրել այս ամբողջ սարքավորումը, սակայն տղամարդկանց գոհացրել է նման որսը. ակնհայտ է, որ նրանք կկարողանան գաջեթները վաճառել ավելի թանկ, քան ձուկը։